Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Մեր զինվորին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություննե՞ր վարի». «Հրապարակ»

Հունվար 22,2014 10:27

Հատված ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ հարցազրույցից:

Առաջիկա օրերին սպասվում է նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, հակառակորդի քայլերն արդյո՞ք պայմանավորված են այդ հանդիպումով, եւ արդյո՞ք բեկումնային փաստաթուղթ է դրվելու սեղանին, որն ստիպում է Ադրբեջանին նման գործողություններ ծավալել։

– Ես կարծում եմ՝ Էդիկ Նալբանդյանն ավելի լավ է ներկայացնի տարեկան հաշվետվությունը եւ պատասխանի այն հարցերին, որ ընդդիմությունը ներկայացրել է, ձեռնամուխ լինի այն խնդիրներին, որոնք առկա են, նկատի ունեմ Հայաստանի մարտահրավերները, չլուծված հարցերը, իսկ ինչ վերաբերում է հերթապահ հանդիպմանը, ի՞նչ ասեմ… Մեր զինվորին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություննե՞ր վարի, որեւէ դրական սպասելիք այդ հանդիպումից չունեմ։

Ի՞նչը պետք է լինի հայկական կողմի համարժեք պատասխանն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին  եւ  գործողություններին։

– Գիտեք,  Ձեր հարցն ավելի շատ ռազմական ոլորտին է վերաբերում, կարծում եմ՝ պետք է իսկապես համարժեք լինեն մեր արձագանքները, իսկ ամենակարեւորը մենք պետք է ավելի ուժեղ պետություն լինենք, ավելի մեծ հեղինակություն վայելենք, ինչն այսօր չի դիտվում, մեզ ոչ մեկ չի պաշտպանում,  այսինքն՝ միջազգային հանրության կողմից մենք չունենք աջակցություն, մեր դիրքորոշումները,  մոտեցումները շատ  հաճախ անտեսվում են, սա զգալի կերպով թուլացնում է մեր դիրքերը, եւ այն անկայունությունը, որ կա արտաքին քաղաքական քայլերում, անհերքելի է. շարժվել երեք տարի մի ուղղությամբ, ապա թեքվել հակառակ ուղղությամբ՝ սա նույնպես չի ավելացնում մեր հեղինակությունը, վստահելիությունը, ինչից օգտվում է մեր հակառակորդը։ Այն, որ արտաքին աշխարհում մեր երկիրը

բացարձակ հեղինակություն չունի, դրա վառ ապացույցն է նաեւ այն, որ հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրո քաղաքում Սիրիայի հարցով համաժողովում շուրջ 40 երկիր մասնակցություն է ունենալու, իսկ Հայաստանը՝ ոչ, չնայած լինելով տարածաշրջանային պետություն, Սիրիայում ունենալով մեծ համայնք։ Սա հերթական վկայությունն է, որ մեր երկրի արտաքին դիվանագիտությունը որեւէ մասնակցություն չի ունենում նման կարեւորագույն միջոցառումներում այն պատճառով, որ հեղինակություն չունի միջազգային հարթակներում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031