Վայոց Ձորի ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը այսօր շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 69-րդ առաջնության եզրափակիչ տուրում միավորը բաժանեց հանրապետության արդեն նախկին չեմպիոնուհի Աննա Հայրապետյանի հետ եւ 7,0 միավորով զբաղեցրեց նրա տեղը: Նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցեցին նաեւ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք, սակայն, համապատասխանաբար, արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armchess.am-ի