Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացված շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ առաջնության եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով ոչ-ոքի անելով Զավեն Անդրեասյանի հետ՝ 6,5 միավորով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց ազգային հավաքականի միակ թափուր տեղը:
Ռոբերտ Հովհաննիսյանը, թեեւ պարտության մարտնեց Հրանտ Մելքումյանին եւ միավորներով հավասարվեց Տիգրանին, սակայն լրացուցիչ գործակիցներով բավարարվեց արծաթե մեդալով: Մրցանակակիրների եռյակը եզրափակեց Արման Փաշիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Armchess.am-ի