Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում` երկու արդարացում, նույն փաստաբանի պաշտպանյալների նկատմամբ

Հունվար 21,2014 21:51

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը  շնորհակալություն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազին և Երևան քաղաքի դատախազին:

Նախաքննական մարմնի կողմից նրա պաշտպանյալ Աննա Գալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել: Ա.Գալոյանն իբր  աշխատելով «Իքս-մեթալ» ՍՊԸ-ում որպես մենեջեր, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և հակառակ «Իքս-մեթալ» ՍՊ ընկերության շահերի,  ծանր հետևանքներ է առաջացրել HS բանկ ՓԲ ընկերության համար` պատճառելով 92254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս: Քրեական գործը անցյալ տարվա օգոստոսի մեկին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից: «ՀՀ դատախազությունում տեղի ունեցած փոփոխությունից հետո, նոր հույս առաջացավ, որ դատախազությունում մոտեցումները փոփոխվել են և անձին ակնհայտ ապօրինի մեղադրանքից զերծ պահելու ակնկալիքով բողոք-միջնորդություն ներկայացրեցինք ՀՀ գլխավոր դատախազին և չսխալվեցինք: Նախ մեղադրող դատախազի փոփոխություն տեղի ունեցավ, ապա նոր դատախազը` Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Բաղդասարյանը այսօր նշանակված դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրանքից հրաժարվելու մասին, որի արդյունքում դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ»,-ասաց Գեղամ Հակոբյանը:

Ի դեպ, մենք այսօր երկրորդ անգամ շնորհավորեցինք փաստաբանին, մեկ այլ գործի հետ կապված:

Անձը շուրջ 11 ամիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով գտնվել էր անազատության մեջ: Դարձյալ ՀՀ նոր գլխավոր դատախազին ուղղված բողոքների արդյունքում այսօր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Գ. Միրզոյանի որոշմամբ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի հունվարի 21-ի որոշմամբ  Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և նա ազատվեց կալանքից: «ՀՀ դատախազությունում ձևավորվում է նոր իրավական մշակույթ`օրինականությունը, օբյեկտիվությունն ու արդարությունը դառնում են առաջնային արժեքներ և կիրառելի կատեգորիաներ, ինչի համար ողջունում եմ և իմ շնորհակալությունը հայտնում ՀՀ գլխավոր դատախազին և Երևան քաղաքի դատախազին»,-ասում է փաստաբանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031