Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դուրս է եկել երկրում ճգնաժամը կարգավորելու իշխանության հետ բանակցային գործընթացից, այս մասին հայտնել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Կառուցողական քննարկում տեղի չունեցավ, Կլիչկոն սկսեց հայտնել, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից», – ասել է Կլյուևը՝ Կլիչկոյին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան:
Կլյուևը նաև հայտնել է, որ Ուկրաինայում արտակարգ դրություն չի մտցվի:
Այսօր Ուկրաինայի նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելու հետ կապված քննարկում, որին մասնակցում էր Կլիչկոն, այն անցկացվում էր Կլյուևի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ