Երեւանի թիվ 109 ավագ դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանին կառավարությունը թույլատրել է մեկ տարով հետաձգել բանակ զորակոչվելը: Բանն այն է, որ Արամը դեռ դպրոցական է եւ սովորում է 12-րդ դասարանում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Մինչեւ 2014 թվականի ամառային զորակոչը Արամը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատված կլինի: 2013թ. օգոստոսի 5-ին լրացել է նրա 19 տարին: 2002-2008թթ. Ռուսաստանի Դաշնություն մեկնելու եւ վերադառնալու պատճառով ուսումը կրկնել է նույն դասարանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ