Կիևի կենտրոնում բողոքներին մասնակցող ավելի քան 40 ցուցարար է հիվանդանոց տեղափոխվել հունվարի 19-ից մինչ հունվարի 20-ի կեսօրն ընկած ժամանակահատվածում, երկուշաբթի օրը հայտնել է Կիևի քաղաքային աշխատակազմի մամուլի ծառայությունից: Փոխանցում է «Կիև փոստ» թերթը:
Ընդհանուր առմամբ 104 հոգի դիմել է բժշկական օգնություն ստանալու համար, որոնցից 44-ը հոսպիտալացվել է: Հիվանդներից 3-ը կորցրել են իրենց աչքերը և վիրահատության ենթարկվել, մեկը՝ կորցրել է իր աջ ձեռքը, ասված է հաղորդագրությունում:
Հիվանդանոցների տնօրեններն ասել են, որ քաղաքի հիվանդանոցներն ապահովված են բավարար սարքավորումներով բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ