Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորում եւ Վայքում բուժհիմնարկներ են օպտիմալացվում

Հունվար 21,2014 18:37

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» պոլիկլինիկական ծառայությունները կտեղակայվեն բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում` բացառությամբ ռենտգեն ծառայության: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, պոլիկլինիկան տեղափոխվում է մարզային բուժհիմնարկների օպտիմալացման ծրագրով:

Կառավարությունը որոշել է պոլիկլինիկայի մասնաշենքը եւ նրան պատկանող հողամասը հանձնել պետական գույքի կառավարման վարչությանը: Մինչեւ 2014 թվականի առաջին կիսամյակը «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»-ի մահճակալների քանակը պետք է 50-ից հասցվի 45-ի:
Համաձայն նույն որոշման, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»-ի ինֆեկցիոն ծառայությունը կտեղափոխվի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031