Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են այրվում «Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ ջոկատ) աշխատակիցները: Հայտնում է «Ունիան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ-ի պաշտոնական կայքին:
Ըստ նախարարության տվյալների, ՆԳՆ-ից արդեն 119 աշխատակից է դիմել բժշկական օգնություն ստանալու համար, նրանցից 80-ը հոսպիտալացվել են:
Տուժածների մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ, այրվածքներ, սուր կտրող գործիքով հասցված վերքեր և անհայտ նյութերով թունավորում:
Հունվարի 19-ին Կիևի բախումների վերսկսման առաջին օրը, ՆԳՆ-ի հայտնած տվյալներով, 70 հոգի էր տուժել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ