Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հունվար 21,2014 17:40

Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվոր ջանքերին:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031