Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիվերսիաները պետք է կանխել դիվանագիտական խելամիտ քայլերով

Հունվար 21,2014 17:37

Մինչ մեր իշխանություններն արթմնի երազում են Ղարաբաղի կարգավիճակի մասին, գոնե մի փոքր խորամանկել կարողանային ու բարեհաճեին հող ստեղծել դրան հասնելու ճանապարհին. կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեին Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն գործողությունների առաջն առնելու, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով:

Մի մոռացեք Լենինի հայտնի թեզը՝ «Կայծից հրդեհ կբռնկվի»: Ուստի, Ադրբեջանի կազմակերպած դիվերսիոն գործողությունները չպետք է մնան անպատասխան. Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններն օր առաջ, առանց հապաղելու, Ազգային ժողովի մակարդակով պետք է «բողոքի նոտա» ուղարկեն Ադրբեջանի իշխանություններին, միջազգային կառույցներին, հայտարարությամբ հանդես գան, որպեսզի նմանօրինակ դիվերսիաների կրկնության դեպքում մեր ինքնապաշտպանությանն ուղղված համարժեք գործողությունների համար պատասխանատվություն չկրենք, խուսափենք միջազգային կառույցների խիստ գնահատականներից: Այս հայտարարությունը մեզ ապահովագրած կլինի թե’ միջազգային կառույցների կոշտ գնահատականներից, թե’ հաճախակի դարձած Ադրբեջանական դիվերսիաներից, էլ չեմ ասում զսպաշապիկի դեր կծառայի Ալիևի ռազմատենչ հոխորտանքների համար և կզսպի Ղարաբաղը պատերազմով հետ վերադարձնելու Ալիևի ախորժակը…

Բողոքի նոտան, կամ հայտարարությունը պետք է ունենա մոտավորապես այս բովանդակությունը. Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ. Քանի որ Ադրբեջանի կողմից հաճախակի բնույթ են ստացել հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպված դիվերսիաները, խախտելով հրադադարի նախնական պայմանավորվածությունը, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով, իսկ միջազգային կառույցները աչք են փակում և չունեն համապատասխան մեխանիզմներ Ադրբեջանին պատժելու, այս անպատժելիության արդյունքում զոհվում են անմեղ հայ զինվորներ, խաղաղ բնակիչներ, ուստի, հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում իր զինվորի և հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու, նմանօրինակ դիվերսիաները սանձելու համար, ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ, դիմելով վճռական գործողությունների… Հայկական կողմի համարժեք ու վճռական գործողությունների արդյունքում. սահմանի խախտման, առաջխաղացման ու նոր տարածքների գրավման դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի հրադադարը խախտող’ Ադրբեջանական կողմը, իսկ նոր գրաված տարածքները հետ չեն վերադարձվի: Հայաստանը ստիպված կլինի իրեն իրավունք վերապահել դադարեցնել բանակցությունները և անմիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դառնալ իր հայրենակիցների անվտանգության ու պաշպանության միակ ու հուսալի երաշխավորը»:

Դեռ 2010 թվականին, երբ Չինարի գյուղի վրա ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվեց, և տվեցինք 4 զոհ, ես հանդես եկա «Ուզում եմ պատռել լռության չադրան» հոդվածով, որտեղ պարզ բացատրվում է, թե ինչպես կարելի է դիվանագիտորեն պատասխանել ու բացառել նման դիվերսիոն հարձակումները, բայց ասողին լսող է պետք. հիմա, երբ վերջին օրերս ավելի հաճախակի է դարձել ադրբեջանական դիվերսիաները սահմանին ու պատերազմի վտանգ կա, երբ նորից հայ զինվոր ենք կորցնում, կրկին հորդորում եմ իշխանություններին, կատարել դիվանագիտական այս քայլը, որը և՛ միջազգային կառույցներին, և՛ Ալիևին սթափ մտածելու տեղիք կտա:

Միայն մեր իշխանությունները պետք է խորամանկել կարողանան ու մեկ էլ փորձեն դիվանագիտական դասեր սերտեն մեր հարևաններից, այլապես այս կաղող դիվանագիտական, ռազմավարական գիտելիքներով մեր ազգի մայրամուտին ականատես կլինենք:

Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Շատ սխալվում եք, ոչ մի հայ քաղաքական գործիչ կամ պաշտոնյա ոչ արթմնի եւ ոչ էլ որեւէ ձեւով չի երազում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Նրանց Ղարաբաղը պետք է այնքանով, որքանով դա կնպաստի իրենց գործող կարգավիճակին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031