Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի կարող միավորվել հայաստանյան ընդդիմադիր դաշտը (Տեսանյութ)

Հունվար 21,2014 17:29

«Դա այն նույն վտանգն է պարունակում, ինչ Ուկրաինայում համաձայն որի` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են այդ նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը»,-Aravot.am-ի հարցին հնարավո՞ր է ընդդիմադիր հատվածի միավորում կենսաթոշակային, գազային խնդիրների շուրջ, այսպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Շարունակելով` նա հիմնավորեց. «Մենք ունենք չորս տարբեր բարոյախոսական և անձնական խնդիրներ ունեցող քաղաքական ուժեր, որոնք փորձում են մի գաղափարի շուրջ համախմբվել, որը ավելի շատ քաղաքացիական հասարակության, սոցիալ-տնտեսական խնդիրներից է բխում, այլ ոչ թե քաղաքական նշանակություն ունեցող քայլ է: Ու գուցե այդ ուժերի ոչ թե միացում լինի, այլ ավելի ակտիվ գործողություններ քաղաքացիական հասարակության բնագավառում, որը նորմալ ձևով չի ղեկավարվում նույն այս կազմակերպությունների կողմից: Նրանք փորձեցին այդ քաղաքացիական ընդվզումը ղեկավարել, բայց սա չի բացառում, որ նրանց մոտ չի ստացվելու, այլ կլինի հակառակը»:

Պարոն Մինասյանն այս իրավիճակը նմանեցնում է Ուկրաինայում ստեղծվածին ու մանրամասնում. «Քաղաքացիական կառույցները ավելի ռադիկալ ընկալումներ ու մոտեցումներ ունեն, քան քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները: Մենք ընտրություններից առաջ տեսանք, թե ինչպես քաղաքական այդ ուժերը թայմ աութ վերցրին և սեփական քաղաքական ուժը թուլացրին, առաջինը` ԲՀԿ-ն: Ուստի այդպես թուլացած արդյոք այդ ուժերը, եթե անգամ համագործակցեն և միանան էլ, կկարողանա՞ն այդ ալիքը ղեկավարել, թե` ոչ, դա մեծ հարց է ինձ համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031