Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկոն` մայդանի հաջորդ փուլի և «երկու Յանուկովիչների» մասին

Հունվար 21,2014 17:13

«Մայդանի հետագա զարգացումը մեծ մասամբ կախված է իշխանությունից, թե այն ինչ քայլեր կձեռնարկի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն: Պատասխանելով այն դիտարկումներին, թե որոշ քաղաքական ուժեր հրաժարվել են ընդդիմությունից, նախկին դեսպանն ասաց. «Ես չեմ ընդունում, թե որոշ քաղաքական ուժեր հրաժարվել են ընդդիմությունից: Այն, ինչ տեսնում ենք Ուկրաինայում, դա ծայրահեղական ուժերի արդյունք է, նրանք որոշել են իրենց վերաբերմունքն արտահայտել ներկայիս իրավիճակի մասին այս ճանապարհով: Բայց դեռ բոլոր հնարավորությունները սպառված չեն, որ խաղաղ ճանապարհով լուծվեն այդ խնդիրները»:

Պարոն Բոժկոն մտահոգված է, որ այսօր Ուկրաինան ղեկավարում են քաղաքական այնպիսի մակարդակի մարդիկ, որոնք չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն են կրում իշխանությունը վերցնելով:

Այնուհետև պարոն Բոժկոն զարգացրեց երկու Յանուկովիչների թեզն ու մանրամասնեց. «Մի Յանուկովիչին ճանաչում էինք մինչև Վիլնյուս, որին կարելի էր լսել և մի բանի հասնել, իսկ հիմա գործ ունենք մի Յանուկովիչի հետ, որը ստորագրել է ՌԴ նախագահի հետ համապատասխան պայմանագրեր և Ուկրաինան ստացել է ֆինանսական օգնություն ու հնարավորություն է տալիս իրականացնել այն ծրագրերը, որը միայն ինքը գիտի»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ մայդանի այսպիսի զարգացումներ է կանխատեսում. «Ուկրաինայում պերմանենտ մայդանը կշարունակվի»:

Խոսելով սեպտեմբերի 3-ին` ՀՀ-ի Մաքսային միության անդամակցելու որոշումից հետո հայ հասարակության շրջանում գոյություն ունեցած արձագանքի մասին, պարոն Մինասյանն ասաց հետևյալը. « ՀՀ-ի դեպքում սեպտեմբերի 3-ի որոշումը և ռեակցիան տարբերվում են այն պարզ պատճառով, որ անվտանգության խնդրի լծակն ու գործոնը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ: Դա բերեց նան, որ հասարակական- քաղաքական ուժերի կողմից այլ ռեակցիա ունեցանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Для того,чтобы не витать в облаках,нужно было хотя бы немного изучать историю своей страны – читая “западенцев”,ощущение,что ребята являются первым поколением украинцев,и до них истории не было вообще,они первооткрыватели. НИКОГДА,никогда западные страны не благоволили сильному и потому опасному соседу на Востоке – славянам,Киевской Руси,Российской имеперии,Советскому Союзу,России,и не важно в каком виде она была,разницы для них нету – украинец,белорус или русский. Вспоминали они об этой “разнице”только когда надо было отделить какую либо часть от общей страны,разделить и стравить один народ,устроив гражданку,используя выродков из самого нашего народа. В общем песнь стара как мир,если бы уважаемые малороссы хоть на столетие заглянули вглубь истории

    Читайте далее: https://izvestia.ru/news/564295#ixzz2r2SXsvOv

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031