Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «ՍԴ-ն երբ որոշում կայացնի, ամեն ինչ տեղը կընկնի»

Հունվար 21,2014 16:50

«Օրենքները, որոնք ընդունվել են՝ պետք է կատարվեն: Քաղաքական ուժերն իրավունք ունեն ցանկացած հարցով դիմել դատարան, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարան, որն էլ իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի, եւ բնականաբար բոլորս պարտավոր կլինենք կատարել այդ որոշումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ կենսաթոշակային բարեփոխումների հակասահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի, իսկ օրենքն արդեն ուժի մեջ է մտել:

Նախարարի խոսքերով` «Ցանկացած օրենք կարելի է բողոքարկել եւ այդ ձեւաչափով կասեցնել ընդհանրապես երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց: Այդ գործընթացները զուգահեռաբար գնում են, եւ կարծում եմ, ժամանակին որոշումներ կկայացվի, ու ամեն ինչ տեղը կընկնի, պրոբլեմ չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է բարեփոխումների մասին քաղաքացիների ոչ լիարժեք իրազեկվածությանը, պարոն նախարարն ասաց, որ այս բարեփոխումները ամենաշատ իրազեկվածն են եղել`հետաքրքրվածության առումով եւ քանի դեռ առարկայական չի առնչվում քաղաքացուն, շատ դժվար է նրան բերել մի դաշտ, որպեսզի ինքը ավելի ակտիվ լինի ու փորձի ճշտել, ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Պարոն Ասատրյանի ներկայացմամբ` այս բարեփոխումների աշխատանքների ծավալներն ու իրազեկման գործընթացը անգամ նախադեպը չի ունեցել. այսինքն` իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է եղել:

Ըստ Արտեմ Ասատրյանի, երբ քաղաքացին կարողանա իր հաշիվն ինքնուրույն ստուգել, կառավարել, դա ամենալավ իրազեկվածությունը կլինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031