Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը` հոկտեմբերի 27-ի գործով ցուցմունքներ կորզելու մասին

Հունվար 21,2014 16:38
Gagik Jhangiryan

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանի` Մանախի մեղադրանքներին՝ հոկտեմբերի 27-ի գործով կեղծ ցուցմունքներ կորզելու վերաբերյալ դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ պատասխանել: Նա մեզ հետ զրույցում լսեց իր հասցեին ուղղված Մանախի բոլոր մեղադրանքներն ու ասաց. «Չեմ մեկնաբանում: Լավ եղեք»,- եւ անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանն ասել էր, որ դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Աշոտ Մելիքջանյանը, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը, Հրաչյա Հարությունյանի ջանքերով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով, Վահան Շիրխանյանի եւ Կոմանդոսի դեմ կատարած մահափորձի, Սամվել Առաքելյանի սպանության ու մնացած բոլոր գործերի մասով փորձել են կեղծ ցուցմունքներ ստանալ իրենից:

Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանն արդեն արձագանքել է մեղադրանքներին` դրանք համարելով հերյուրանքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031