Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն խորապես մտահոգված է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքների ընդունմամբ. eaparmenianews

Հունվար 21,2014 16:30

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հունվարի 17-ին հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող միանգամից մի քանի օրենքների ընդունմամբ։

 «Ինձ խորապես մտահոգում են Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարն իր հայտարարության մեջ։  «Հապճեպորեն, խորհրդարանական ընթացակարգի եւ ժողովրդավարական սկզբունքների ակնհայտ խախտումներով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են Ուկրաինայի քաղաքացիների հիմնարար իրավունքները»։

«Մասնավորապես, ինձ անհանգստացնում են Քրեական դատավարության օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով նախատեսվում են հավաքների, խոսքի եւ ԶԼՄների ազատության սահմանափակումներ, որոնք հակասում են Ուկրաինայի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ոչ պակաս մտահոգիչ են նաեւ փոփոխությունները, որոնք, ըստ երեւույթին, լրջորեն սահմանափակելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունն Ուկրաինայում եւ պարզեցնելու են պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու  ընթացակարգերը»։

Ուկրաինայի նախագահին կոչ անելով այդ որոշումները վերանայել եւ համապատասխանեցնել երկրի միջազգային պարտավորություններին, Քեթրին Էշթոնն ասել է. «Ափսոսանք հարուցող այդ իրադարձությունները, որ տեղի են  ունենում քաղաքական աճող ճգնաժամի պայմաններում, չեն նպաստում վստահության ամրապնդմանը եւ խնդիրների լուծման միջոցների փնտրմանը, ինչը հնարավոր է միմիայն շահագրգիռ բոլոր կողմերի երկխոսության պարագայում»։

Էշթոնի հայտարարության մեջ տեղ գտած դիտողություններն արտահայտված են նաեւ Եվրահանձնաժողովի Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Թվիթերի  իր էջում արված գրառման մեջ։ Իսկ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին պաշտոնական կայքէջում նշել է. «Ինձ անհանգստացնում է այն, թե ինչպես են ընթանում մի շարք օրենքների վերաբերյալ քվեարկությունները։ Ամեն ինչ պետք է անել ընթացակարգերի պատշաճ պահպանմամբ։ Հակառակ պարագայում՝ խախտվում է վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավական համակարգի հանդեպ ընդհանուր առմամբ»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Քեթրին Էշթոնի  հայտարարությունը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031