Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանի հետագա ճակատագիրը, Յանուկովիչի ռեժիմի պառակտումն ու Եվրոպայի արձագանքը

Հունվար 21,2014 16:22

«Ոչ ոք չէր մտածում, որ այսպես միանգամից ողջ երկիրը կպայթի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը» տեսագնացի միջոցով միացած

«Վերածնունդ» («Відродження») միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակին:

Հարցին, թե ինչպիսի հավանական զարգացումներ են սպասվում, Դմիտրի Շուլգան պատասխանեց. «ԵՄ-ի կողմից առանձնապես իրական ցանկություն չեմ տեսնում պատժամիջոցների կիրառման տեսանկյունից: Ուստի այս պարագայում հավանական զարգացումը կլինի այն, որ Ուկրաինայում, ինչպես Բելառուսում, կհաղթի դիկտատուրան»:

Փորձագետը բարձրացրեց այն հարցը, թե այսքանից հետո դժվար է ասել, Յանուկովիչը հետագայում կարո՞ղ է այս երկրում ապրել, թե՝ ոչ:

Այնուհետև փորձագետը ներկայացրեց, թե մայդանում ինչ իրավիճակ է: Այս մասին խոսելով  նա ասաց, թե մայդանում կան մարդիկ, որոնք Յանուկովիչի հրաժարականից բացի՝ ուրիշ ոչինչ չեն էլ պահանջում:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Եվրամիության արձագանքի մասին ասաց հետևյալը. «Ցավոք, դա այն մակարդակի ռեակցիա չէր, որը կարող է Յանուկովիչի ռեժիմի վրա ազդեցություն ունենալ:

Թե մայդանի ճակատագիրը, թե հետագա զարգացումները լուծվում են հենց Կիևում, Ուկրաինայում: Մյուս կողմից էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության առաջնորդներն արդեն կորցնում են վերահսկողությունը ցույցի մասնակիցների նկատմամբ»:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը իր զորակցությունը հայտնեց մայդանին, ուկրաինացի ժողովրդին ու ասաց. «Եթե իշխանությունների ուժային ազդեցությունը չլիներ, գուցե նաև մայդանում այսպիսի ծավալների ու կազմակերպվածության աստիճան չլիներ: Այն, ինչ տեղի է ունենում Կիևում և Ուկրաինայում, դա ոչ համարժեք ռեակցիա է իշխանությունների կողմից: Ես չեմ տեսնում որևէ ցանկություն իրավիճակին լուծում տալու առումով: Իշխանությունն ուղղակի փորձում է ամեն ինչ անել, որ ընդդիմության հետ իրական երկխոսության չգնա: Ինչ վերաբերում է Եվրոպայի արձագանքին, ապա Բրյուսելը դեռ պատրաստ չէ գնալ ՌԴ-ի հետո իր հարաբերությունների սրացմանը, հանուն մայդանի: Ուստի մայդանն առանձնապես արևմուտքից զորակցություն չի էլ սպասում»:

Արդյոք Յանուկովիչին կհաջողվի՞ պահպանել միատարր իշխանությունը, հարցին, Դմիտրի Շուլգան պատասխանեց. «Դա անկյունաքարային հարց է: Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը վաղուց լուծված կլիներ, եթե մենք ապրեինք նորմալ երկրում: Սակայն մի երկրում, որտեղ հնարավոր է փակել ինտերնետը, ողջ անկախ լրատվական դաշտը, հեռու գնացող գործողություններ հնարավոր չէ սպասել: Ըստ այդմ՝ 2015-ին արդար ընտրություններ սպասել այս պայմաններում, գրեթե անհնար է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031