Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառեց սանկցիա

Հունվար 21,2014 16:05

Այսօր՝ հունվարի 21-ին , Վարչական դատարանում քննվեց ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ «Armenian Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատական նիստը՝ Ռ. Խանդանյանի նախագահությամբ:

Այն կարճ էր տեւել, քանի որ պատասխանող կողմը ներկայացրել էր միջնորդություն, որպեսզի ներկա լրագրողներին թույլատրվի իրականացնել տեսաձայնագրություն եւ նկարահանում:

«Նշված միջնորդության դեմ առարկեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը՝ հայտարարելով բառացի, որ այդ տեսաձայնագրությունը եւ լուսանկարահանումը կկաշկանդի իրենց: Իրենք բառացի այդպես արտահայտվեցին, ինչպես նաեւ հեռարձակումն ապագայում ինտերնետով կկաշկանդի: Մենք առարկեցինք այդ դիրքորոշման դեմ, ներկայացնելով, որ սա իրենից ներկայացնում է հասարակական հնչեղություն ունեցող գործ, հասարակությունը իրավունք ունի լինել տեղեկացված, այդ ձեւով խախտվում են իմ իրավունքները, սակայն դատարանը մերժեց մեր միջնորդությունը՝ արգելելով լրագրողներին կատարել իրենց մասնագիտական պարտականությունները,- Aravot.am-ին հայտնեց Արգիշտի Կիվիրյանը,- այդ կապակցությամբ մենք միջնորդություն ներկայացրեցինք՝ տրամադրել ժամկետ, որպեսզի ներկայացնենք միջնորդություն ինքնաբացարկի մասին, որովհետեւ ակնհայտ է, որ դատարանն ունի կաշկանդվածություն սույն գործով եւ չի կարող լինել օբյեկտիվ: Առավել եւս, որ հենց ես բնորոշեցի ոստիկանության ներկայացուցիչների այդ հայտարարությունները՝ կաշկանդվածության մասին որպես մանկապարտեզի սաներին վայել գործողություններ, դա դիտարկվեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, եւ իմ դեմ կիրառվեց սանկցիա՝ նկատողություն: Ընդ որում օրենքի խախտումով, ես հանդիսանում եմ Փաստաբանների պալատի անդամ, դատավորն իրավունք չուներ իմ նկատմամբ այդ սանկցիան կիրառելու»:

 

Պարոն Կիվիրյանը կարծում է, որ դատարանը փորձում է իրականացնել ոստիկանության պատվերը, ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում անկախ դատարան չունենք: «Մենք ունենք պետական մարմինների կցորդ, ինչը այսօր լավագույնս հերթական անգամ ապացուցվեց»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031