Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» ցածրորակ գա՞զ է վաճառում և խոշոր գումարնե՞ր գանձում

Հունվար 21,2014 15:08

«Մենք առաջարկել ենք, որ մեզ հնարավորություն տրվի գազի վճարները վճարել մայիս-հունիս ամիսներին, սակայն մեզ չեն ընդառաջել»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Նա նշեց, թե բոյկոտել և չեն օգտվել «ՀայՌուսգազարդի» ծառայություններից, ու արդեն անհատ գիտնական-սեփականատերը ջեռուցման նոր` այլընտրանքային համակարգ է մշակում:

Gevorg PogosyanԱյնուհետև մանրամասնեց. «Մենք հույս չունենք ոչ պետությունից, ոչ «ՀայՌուսգազարդից»: Ուստի մշակվում են նոր ջեռուցման գազային համակարգեր, որը գազի վառելիքի ծախսը կէժանացնի: Ռուսաստանից գիտնականներ են եկել տեսել, որ նման խնդիր կա: Մեր նպատակն է «ՀայՌուսգազարդի» ծառայություններից հրաժարվել, որ սնանկացման հասցնենք ու գազը 200 դրամով էլ վաճառի, չսպառենք»:

Պարոն Պողոսյանը մտահոգություն հայտնեց, թե «գազ չեն վաճառում, օդ են վաճառում» և արդյունքում սպառողը շատ է վճարում:

Shushan SardaryanԱրծարծված խնդիրների վերաբերյալ Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանից: Նա պատասխանեց. «Ինչ վերաբերում է վարձավճարները մաս-մաս վճարելուն, ապա մենք մատակարար կազմակերպության հետ աշխատում ենք ֆիքսված պայմանավորվածություններով և յուրաքանչյուր ամիս մենք վճարում ենք կատարում ներկրված գազի համար, որը ապահովվում է հավաքագրված միջոցների հաշվին: Մեր գործունեությունը նույն բիզնես դաշտում է և պարտավոր ենք ներկրված գազի համար վճարումները ժամանակին ապահովել: Շուկայական օրենքի պահանջները բացառելով պարտավոր ենք բացառել խտրական մոտեցումը սպառողների նկատմամբ»:

Գազի որակի հետ կապված մտահոգությունների մասին Շուշան Սարդարյանը փոխանցեց հետևյալը. «Հայաստան Ռուսաստանից ներկրվում է միջազգային գործող չափանիշներին համապատասխան գազ: Համաձայն այդ չափանիշների` գազի որակը 7600 կիլոկալորիայից ցածր չպիտի լինի: Իսկ վերջին մի քանի տարիներին ՀՀ է մտել 8000 կիլոկալորիայից ոչ ցածր չափանիշներով գազ: Եվ հայ վրացական սահմանին, և ՀՀ տարածքում իրականացվում են չափումներ: Բացի այդ ՀՀ-ում կան խոշոր սպառողներ, որոնք ևս իրենց անձնական ամենօրյա ստուգումներն են իրականացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Իսկ, Տաթև ջան, ինչպես կմեկնաբանեն այն, որ գազի թանկացումից մի քանի օր առաջ և հետո գազի որակն այնպես էր բարձրացել, որ գազի կաթսան ամենաթույլ հզորությամբ միացված ժամանակ եռում էր, իսկ ամռան շոգին ստիպված ավելացվել է գազի հոսքը՝ ջրի ջերմաստիճանն ավելացնելու համար, ինչպես նաև, բազմաթիվ անգամ քննարկված սուրճը նույն ժամանակահատվածում եռում էր 2-3 անգամ արագ քան առաջ և հետո (թող այս դեպքում չնայեն նորից տեսախցիկին ու արդարանան, որ կաթսաներն ու սալօջախների որակն ուրիշ է):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031