Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը հպարտ կլիներ, եթե համարվեր կնքահայրը (Տեսանյութ)

Հունվար 21,2014 13:39

«Ես հպարտ կլինեի, եթե ես էլ համարվեի կենսաթոշակային բարեփոխումների  կնքահայր»,- այսօր այս մասին ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտարարել են, թե իբր նախարարն է այդ բարեփոխումների կնքահայրը:

Պարոն նախարարն ասաց, որ կենսաթոշակային բարեփոխումների համակարգը մոտ տասը տարի մշակվել է, քննարկվել, դրա վրա աշխատել է մասնագիտական խումբ, ներկայացվել է լրագրողներին, քննարկվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի վերաբերյալ պարոն Ասատրյանն ասաց, որ համամիտ չէ այն կարծիքին, թե  անվստահություն կա. «Մի քանի տարի հետո բարեփոխումների արդյունքները կերեւան, եթե մի փոքր ցանկություն լինի՝ կտեսնեն»:

Այսօր Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաեւ նախարարության գերակա խնդիրները, որոնցից են զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրումը, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտի ամբողջականացումը եւ համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող եւս 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում, անձի բազմակողմանի գնահատման՝ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում:

Մանրամասները տեսանյութով՝

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031