Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2014թ. հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ հերոինի տեղափոխմանկազմակերպիչներից` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն (ծնված 1973թ.):
Ինչպես հաղորդում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռ ամիսներ առաջ հենց նրա անմիջական մասնակցությամբ` Թուրքիայի տարածքում նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչությունը Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարում Մեղրիի մաքսակետում հայտնաբերել էր 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Բեռնատարի վարորդ 1953-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է:
Ազգային անվտանգության մամուլի ծառայություն