Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզպետի վերահսկողության տակ գտնվող, «Տավուշ» անունով լրատվամիջոցները չեն գործում

Հունվար 21,2014 13:07

2013 թվականի ամռանից դադարել է լույս տեսնել Տավուշի մարզային «Տավուշ» թերթը: «Մարզային լրատու» կոչվող , 2 տպագրական մամուլ ծավալով, 8 էջանոց ամսաթերթի մեջ, որպես պարբերականի խմբագրության հասցե, նշված էր ՝ ք. Իջեւան, Սահմանադրության 1: Այն Տավուշի մարզպետարանի հասցեն է:

«Տավուշը» այն հազվագյուտ թերթերից էր, որ գլխավոր խմբագիր չուներ, այն ղեկավարում էր խմբագրական խորհուրդը: Որպես թերթի հրատարակիչ նշվում է «Սահմանաքար» ՍՊԸ-ն, սակայն Տավուշի մարզում գրեթե բոլորը այդ լրատվամիջոցը կոչում էին «մարզպետարանի թերթ»:

Թերթում հիմնականում տեղի էին գտնում «դրական լուրեր»՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնական հանդիպումների, մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստերի, խորհրդակցությունների, Տավուշի մարզում տեղի ունեցած մարզամշակութային եւ այլ միջոցառումների մասին տեղեկատվություն: Այդ լուրերն, առանց հղումի, վերցվում էին Տավուշի մարզպետարանի կայքից:

Տավուշի մարզի համայնքապետարաններում, առողջապահական հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում հայտարարված թափուր տեղերի մրցույթների մասին վճարովի հայտարարությունները տպագրվում էին սույն թերթում: Մեր ունեցած տեղեկություններով՝ թերթի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են:

2014թ. հունվարի 2-ից եթեր դուրս չի գալիս փաստացի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը: Այդ հեռուստաընկերությունը թեեւ կոչվում էր մարզային, սակայն դրա հաղորդումները չէին հեռարձակվում Բերդի տարածաշրջանի 17 համայնքներում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի եւ Բագրատաշենի ենթաշրջանններում: Որպես մարզային հեռուստաընկերության հիմնական սեփականատեր գրանցված էր մարզպետ Արմեն Ղուլարյանի բարեկամի անունը:

Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերությունը աշխատակիցներին մի քանի միլիոն դրամ աշխատավարձի պարտք ունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Suren says:

    Փոխվարչապետի այցից հետո կատարված հրապարակման մեջ կարծես Տավուշում ,,կոմունիզմ,, է հաստատված,բայց դրա մասին ոչ-ոք չգիտի:Դրան հակառակ տավուշցիները շատ լավ գիտեն,որ իրենք են իրենց հողի ու ջրի պաշտպանը/իհարկե խոսքը վերաբերում է մեծահասակներին, քանի որ երիտասարները ով որտեղ կարող է արտագաղթում է/:Եթե այսպես շարունակվի շատ-շուտով այստեղ մարդ չի մնա, իսկ ակադեմիկոս մարզպետն ու նրա ,,Էլնարա գովերգող,, խորհրդականը ավելի կնպաստեն,որ սահմանամերձ գյուղերում հայկական ալիքներ դիտելու փոխարեն,մարդիկ ստիպված լինեն ադրբեջանական հեռուստատեսություն դիտել:

  2. Arsen says:

    Մարզպետ Ա.Ղուլարյանին պատկանող ՛՛Տավուշ՛՛ հեռուստաընկերությունը ոչ միայն աշխատակիցներին մի քանի միլիոն դրամ աշխատավարձի պարտք ունի, այլև չի վճարել 2013թ. համար նախատեսված հարկերն ու տուրքերը: Այսպիսի օրինակ է ծառայում Տավուշի մարզպետը մարզի տնտեսվարող սուբյեկտներին: Իրեն պատկանող երկու լրատվամիջոցները փակելով և Հ2-ի հեռարձակումը սահմանափակելով Տավուշի մարզը բդեշխություն է սարքել, ինքն էլ իրեն բդեշխ կարգել:
    Այս ամենը այնքան ցավալի չեր լինի, եթե փակված հեռուստաալիքների հաճախականություններով եթերն ադրբեջանական հեռուստատեսությունը չզբաղեցներ /իսկ միգուցե այս ամենը մուղամասեր մարզպետն ու նրա ՛՛հանճարեղ՛՛ խորհդականը հերթական անգամ հարևան հանրապետության իշխանավորներին հաճոյանալու համար են անում/: Երևի թե նաև այս հարցերը պետք է շոշափվեին փոխվարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած երեկվա խորհրդակցութան ժամանակ:

  3. David says:

    What is man,
    If his chief good and market of his time
    Be but to sleep and feed?a beast, no more,
    Sure he that made us with such large discourse,
    Looking beiore and after, give us not
    That capability and god- like reason
    To fust in unus’d.

  4. David says:

    Երկու վայրկյան առաջ ուժային կոչվողների հետ մտավ ДОК- ի ռեստորան:Տղեն փող չունի, տարեք, օգնեք, հասցրեք…

  5. Zaven says:

    Միանգամայն ճիշտ են վարվել կասեցնելով նշյալ լրատվամիջոցների աշխատանքը: Պարզեմ այս քայլի տրամաբանությունը, որը այս ոլորտից հեռու գտնվողներին միգուցե տարօրինակ թվա: Բանը նրանումն է, որ 1-2 հոգով, որքան էլ նրանք արհեստավարժ լինեն` հնարավոր չէ կարգին լրատվամիջոց պահել/ տառապանքս փորձ ունի/: Դիցուք ասենք ամսաթերթը տպագրում է տեղեկատվություն մեկամսյա վաղեմությամբ միջոցառման մասին: ՈՒմ դա կարող է հետաքրքրել, մեր <> ժամանակներում: Դա նման չէ արդյոք նրան, որ մենք օգտագործենք մեկ ամիս առաջ թխած հացը: ՈՒղղակի նման լրատվամիջոցների պահպանումը ավելորդ դրամական միջոցների վատնում է: Ողջունում եմ նման խելամիտ քայլը: Հ.Գ. Համանման հարցերի վերաբերյալ 2013թ. հոդվածով հանդես եկել <> թերթում և կարծես թե իմ առաջարկները կյանքի են կոչվում:

  6. Zaven says:

    Միանգամայ ճիշտ են վարվել

  7. hovhannes says:

    Մարզպետի հեռուստաընկերություն ունենալու իրողությունը բացի աբսուրդի թատրոնից, այլ մտահանգման չի հասցնում:Ինչ գաղափարներ,մշակույթային կամ աշխատանքային ծրագրեր կարող են ծնվել մարզպետի ալկոհոլից ախտահարված ուղեղում: Գուցե ֆինան- սա-տնտեսական մեքենայությունների սեփական հարուստ փորձը փոխանցի դիտողներին: Ոչ,այս մարդուկը մարդկությանը տալու ոչինչ չունի:

  8. Arsen says:

    Հարգարժան Զավեն եթե մարզի հեռուստաեթերի հաճախականություններն ազերիներին զիջելը ողջամիտ քայլ եք համարում ու ձեզ համարում ոլորտին մոտ մարդ, չարաչար սխալվում եք: Տրամաբանական կլինի, որպեսզի դուք էլ ազերիներին գիրք ձոնեք ու մուղամ լսեք:

  9. Zaven says:

    Արգո տիար Արսեն,, եթե դուք փորձում եք իմ չասածը գուշակությամբ ինձ վերագրել, ապա դա կարծում եմ, մեղմ ասած ազնիվ չէ: Ես ասել եմ և կրկնում եմ, որ 1-2 հոգով որակյալ լրատվամիջոց պահելը անհնարին է: Ոչ ավել, ոչ պակաս: Ինչ մնում է, ինչ որ մեկին գիրք ձոնելու, ապա իմ մեջ միտք առաջացավ այն ձեզ ձոնելու <> վերտառությամբ:

  10. Zaven says:

    Ձոնը հավանաբար վերնագրեմ` Էս մարդը շառ է:

  11. Ashot says:

    Եթե Տավուշի մարզպետի ,,հանճարեղ կադրային քաղաքականության,, շնորհիվ որակյալ կադրերը մնային մարզում և աշխատանք ունենային,ոչ թե արտագաղթեյին,հիմա 1-2 որակյալ լրագրողի փոխարեն,կլինեին 10-20 որակյալ լրագրող:Ամեն ինչ կլիներ շատ լավ:

  12. Narek says:

    Դուք գոնե 1 վարկյան մտածել եք, եթե դուք լինեիք մարզպետ ինչ կանեիք?
    Մի հատ համեմատեք մեր Մարզպետին մյուս մարզպետների հետ:
    Չկա մի մարզ, որտեղ բնակչությունը իր գոնե 1 տարի պաշտոն զբաղեցնող մարզպետին չատի:
    Ա. Ղուլարյանը ամենաերկարակյաց Մարզպետն է: Մի հատ ձեր ծանոթներին հարցրեք ուրիշ մարզերում, ինչ է անում մարզպետը, ինչ են անում նրա տղաները և կտեսնեք տարբերությունները: Նրա ընտանիքի անդամների համեստ պահելաձևը ձեզ ոչինչ չի հուշում?

    Հասկանալի է, որ խնդիրներ կան, շատ են, արտագաղթն էլ կա, իշխող կուսակցությունն էլ չի կարողանում լուծել հարցերը, իսկ նրա մի քանի ներկայացուցիչներ ուղակի խայտառակում են բոլորին: Բայց այս ամենի մեջ չափն անցնելը պետք չէ:

    Չ. Լյուբիկին վերաբերողի մասին կասեի, որ մի քիչ տեղյակ լինելով մանրամասներին, Տավուշի Մարզպետին չէին կապի նրա կատարած և ոչ մի քայլի, առավել ևս նմանի հետ: Տավուշի մարզպետը Նոր Տարվա գիշերը անց է կացնում սահմանի վրա զինծառայողների հետ: Մեզանից ով է կարող հպարտանալ նման բանով? Հաստատ քչերը:

    Առանց որևէ մեկին վիրավորելու…

  13. Aram says:

    Հարգելի Նարեկ ՛՛…Ա. Ղուլարյանը ամենաերկարակյաց Մարզպետն է…՛՛ մտքով դուք շատ հարցերի պատասխաններն ինքներտ եք տալիս: Այսինքն որքան երկար է նա աշխատել, այդքան մարզում առկա խնդիրներն ավելացել ու խորացել են: Դուք ձեզ և ձեր բարեկամների վրա զգում եք, որ 2013թ. մարզի տարածքում 26 մլրդ դրամի ներդրում է կատարվել?: Ինչ վերաբերվում է Նոր տարվա գիշերը սահմանի զինվորների հետ անցկացնելուն, ապա դուք կարող էիք ավելի շատ հպարտանալ, եթե նա ժամանակին ոչ թե խուսափեր, այլ մասնակցեր սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
    Լ.Չիբուչյանի հետ ոչ թե մենք ենք կապում, այլ ինքն է իր կողմից տրված հրամանով նրա հետ կապվել ու այնպես է կապվել, որ չի կարողանում նրանից ազատվել:

  14. Ashot says:

    Տավուշի երկարակյաց մարզպետը Լյուբիկի և նրա նմանների շնորհիվ է զբաղեցրել մարզպետի պաշտոնը:Հիմա ինչքան էլ ուզենա նրանցից ազատվել,մեկ է չի կարող՝ ,,էնքան թելեր են նրանց կպում………,,:Իսկ հպարտանալու ոչինչ չկա,ամեն ինչ ծայր աստիճան վատ է՝արտագղթը սարսափելի է, բոլոր կրթված մարդիկ գնում են,,,կիսագրագետները,եթե չասվի ավելի ճիշտ՝ անգրագետները,, իրենց կառավարմնա ցինիզմով հասել են գագաթնակետին: Եթե նրա ընտանիքի անդամները և մտերիմ շրջապատը՝ խմանի -բարեկամները իրենց գոհ ու երջանիկ են զգում,ապա դա միայն խողճ տավուշեցու ներվերի հաշվին է:

  15. Narek says:

    Հարգելի Արամ.
    Այն որ մի մարդ երկար ինչ-որ պաշտոն է զբաղեցնում, դա բնավ չի նշանակում որ նա դա վատ է անում:
    Ես փատերի մասին եմ խոսում, դուք ոչ մի կերպ չհերքեցիք իմ ասածները:
    Այո, կարող է մենք բոլորս անցյալում ինչ-որ այլ կերպ վարվեինք, ավելի շատ կամ քիչ անեինք:
    Բայց ներկան և ապագան պակաս կարևոր չեն:
    Ասելս ինչ է?
    Շատ շատերը այստեղ քննադատում են միայն քննադատելու համար:
    Այս մարդկանց մեջ թող ինչ-որ մեկը բացարձակ արժեքով ասի, ցույց տա, որ մարզի ու Իջևանի համար արել է ավելին քան ինքը` Արմեն Ղուլարյանը: Թող չասի, եթե այպես լիներ, ապա այնպես կլիներ…
    Ոչ մեկին չվիրավորելով ասեմ, այստեղ մեկնաբանողներից և լրագրողներից և ոչ մեկը նրա փոխարեն ավելի լավը չեր լինելու, ավելի շատ չէն անելու, իսկ մեզանից շատերի մասին այսքան պաշտոնավարելուց հետո շատ ավելի վատ բաներ կասեին:
    Դե մի հատ ձեր խղճին դիմեք և ասեք որ այդպես չէ:
    Իսկ եթե մենք ավելի լավ բան չենք առաջարկում, ապա քննադատելը ուղղակի ոչ միայն անիմաստ է, այլ կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031