Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը հաստատեց. վարձավճարների վերանայում կլինի. Ա1+

Հունվար 21,2014 13:05

Լուրերը, թե գետնանցումների տարածքների վարձավճարները կբարձրանան, վերջերս անհանգստացնում էին մանր եւ միջին ձեռնարկատերերին։ Մեր հարցումներից պարզ դարձավ, սակայն, որ վերջիններս չգիտեին՝ իրենց ինչ է սպառնում։

Քաղաքապետարաննն այս առնչությամբ մեզ գրավոր պատասխան է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գետնանցումներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքների հաշվառման, իրավիճակի գնահատման, վարձակալության պայմանագրերով վարձակալների ստանձնած պարտավորությունների կատարման, վարձավճարի չափի վերանայման, տարածքների արդյունավետ օգտագործմանն ուղղված ուսումնասիրություններ կատարելու նպատակով 09.01.2014թ. ընդունվել է Երևանի քաղաքապետի հ.5-Ա կարգադրությունը՝ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով։

Երևան քաղաքի ավագանու 10.12.2013թ. հ.95-Ն որոշմամբ սահմանվել է Երևանի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության վարձավճարի չափը և ուսումնասիրություններ կատարելու նպատակն է, որպեսզի վարձակալության վարձավճարի չափը համապատասխանի Երևանի ավագանու վերը նշված որոշմամբ սահմանված չափանիշներին և համապատասխանի գոյություն ունեցող իրական վարձակալության վարձավճարի չափին, քանի որ առկա են դեպքեր, երբ վարձակալության վարձավճարը նախկինում, տարբեր ժամանակներում սահմանվել է տարբեր եղանակով։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031