Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի սակագնի պատճառով փակվում են ջերմոցային տնտեսությունները

Հունվար 21,2014 13:02

«Ի՞նչ եկամուտի մասին է խոսքը, եթե հիմա հազիվ գազի վարձերն ենք փակում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ նման մտահոգություն հայտնեց Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Նա օրինակներով նշեց, թե գազի սակագինը ինչպիսի բացասական հետևանքներ է թողնում մանր եւ միջին բիզնեսի վրա:Մասնավորապես մի շարք ջերմոցային տնտեսություններ գազի սակագնի թանկացման պատճառով արդեն փակվել են: Օրինակ`փակվել է Սևանի ջերմոցային տնտեսությունը, Էջմիածնում Աղավնատան, Մասիսի ջերմատունը:

Պարոն Պողոսյանը նաև նշեց, որ այս տարի 12 հա–ով կրճատվել է ջերմոցային ցանքը, քանի որ 300.000 սերմ այս տարի պակաս է վաճառվել: Այս առիթով պարոն Գևորգյանը նշեց. «Թուրքական պոմիդորի ջանը սաղ լինի»:

Պարոն Պողոսյանը մտահոգություն հայտնեց, որ անգամ այս խնդիրների առկայության դեպքում ջերմոցային տնտեսության հայեցակարգում որևէ նոր կետ չի ներմուծվել այս ճյուղը զարգացնելու համար: Չի ընդունվել ջերմոցային տնտեսության զբաղվողների և ոչ մի առաջարկ: Անգամ այն, որ առաջարկ էր կատարվել , որպեսզի ջերմոցային տնտեսությունների համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ, մասնավորապես գազի իջեցված սակագինը կիրառվի ոչ թե 10.000 խմ գերազանցելիս, այլ ջերմոցային տնտեսություններով զբաղվողների համար այդ շեմը իջեցվի 5000 խմ, դրանք ևս չեն ընդունվել:

Ջերմոցային տնտեսության զբաղվողները հուսահատված են այն աստիճան, որ նրանց թվում է, թե պետությանը պետք էլ չէ ջերմոցային տնտեսության զարգացումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031