Հունվարի 24-ին ԱԻՄ-ը կազմակերպում է հանրահավաք՝ հրավիրելով բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերին: Հանրահավաքը լինելու է ընդդեմ Մաքսային միությանը միանալուն եւ, ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այն կհանդիսանա լակմուսի թուղթ: Ովքեր կմիանան իրենց՝ ընդդեմ Մաքսային միության՝ «կազատագրվեն» ԿԳԲ-ի գործակալ լինելու պիտակից:
Իսկ առայժմ Պարույր Հայրիկյանը գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին գնահատում է որպես ԿԳԲ-ի գործակալ՝ բացի «ԱԻՄ-ից եւ գուցե էլի մի քանի ուժերից, որոնք ինձ հայտնի չեն»:
Aravot.am-ի ճշտող հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը, պարոն Հայրիկյանը պատասխանեց, որ նախկինում որպես այդպիսիք համարում էր նաեւ «Ժառանգությանը», «Ազատ դեմոկրատներին» եւ «Հանրապետություն» կուսակցությանը, որոնք արտահայտվում էին ընդդեմ Մաքսային միության, սակայն այժմ նկատում է, որ նրանք նահանջ են գրանցել, եւ դա կապում է այդ կուսակցություններում եւս ԿԳԲ-ի գործակալների «սեւ աշխատանքի» հետ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վրեժ Զատիկյանի