Շաբաթ օրվա ընդդեմ կուտակայինի հանրահավաքը հանգստյան օրերին դարձավ բուռն քննարկումների առարկա։ Որեւէ մեկը չէր ժխտում, որ հանրահավաքը եղել է անսպասելի մարդաշատ, տպավորիչ եւ ուրեմն՝ շարունակություն ենթադրող, սակայն գտնվեցին մի քանի «միավորումներ», որոնք փորձեցին ընդհանուր ոգեւորության վրա ստվեր գցելով՝ հանկարծ հարց հնչեցնել, թե ինչո՞ւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները եկան Ազատության հրապարակ ու սկսեցին ընդդիմադիր կոչեր հնչեցնել, օրինակ՝ «Սերժիկ, հեռացիր»։
Միանգամից ասենք՝ լավ արեցին, որովհետեւ ոչ մեկը չի կարող որեւէ մեկին արգելել պայքարել Ազատության հրապարակում, ոչ ոք չի կարող կուսակցական պատկանելություն ունեցող երիտասարդին ասել, թե գիտես, քանի որ դու կուսակցական ես՝ մի մասնակցիր հանրահավաքին եւ մի պայքարիր քո իրավունքների համար:
… Իրականում իշխանության կողմից հրահանգված «բանավեճը» բումերանգի էֆեկտ ստացավ։ Պայքարող երիտասարդներն արագորեն լռեցրեցին այն տեսակետը տարածողներին, թե քաղաքական ուժերը չպետք է մասնակցեին հանրահավաքին, եւ հեչ լավ չէր, որ նրանց ներկայացուցիչները շաբաթ օրը Ազատության հրապարակում էին։ Շատերն արագորեն հասկացան, թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը, ուստի հարկ համարեցին հակադարձել՝ հանրահավաքը մարդաշատ չէր լինի, եթե քաղաքական ուժերն իրենց ռեսուրսը չներդնեին, խնդիրն այդքան մեծ հասարակական հնչեղություն չէր ստանա, եթե քաղաքական ուժերը միասնաբար չդիմեին Սահմանադրական դատարան։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում