Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր ավարտվում են շախմատի Հայաստանի բաձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները:
Նախավերջին տուրից հետո երկու մրցաշարերում էլ առաջատարներին չհաջողվեց որոշակի հստակություն մտցնել մեդալների բաշխման հարցում եւ բոլոր հարցերի պատասխանները իմացվելու են այսօր:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակին ամենից մոտ կանգնած է միանձնյա առաջատար գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը ութ հնարավորից ունի 6,0 միավոր: Նրան հաջորդում եւ մեդալների համար պայքարում են հիմնականում Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5.5 միավորով, ինչպես նաեւ նրան կես միավոր զիջող Արման Փաշիկյանն ու Ավետիք Գրիգորյանը:
Նույն իրավիճակն է նաեւ կանանց առաջնությունում: Շուշաննա Սարգսյանը 6,5 միավորով ընթանում է առաջին հորիզոնականում: Հաջորդ երկու տեղերում են 6,0 միավոր վաստակած Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնց էլ կրնկակոխ հետեւում են 5,5 միավորով Նարինե Գասպարյանն ու Արմինե Բաբայանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Chessfed.am-ի