Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Քոչարյանն ամենևին էլ անցյալում մնացած քաղաքական գործիչ չէ». «Իրատես de facto»

Հունվար 21,2014 11:58

Հատված ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հարցազրույցից;

2013-ի վերջին և 2014-ի սկզբին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներ տվեց։ Ինչո՞ւ Քոչարյանը խոսեց այն ժամանակ, երբ իր պաշտոնավարման տարիները հերթական անգամ դարձան քննադատության թիրախ, իսկ Մաքսային միության մասին, օրինակ, ոչ մի բառ չասաց։

– Կարծում եմ, նա ՄՄ-ին անդամակցելուն դեմ կարտահայտվեր այն դեպքում, եթե իսկապես սկզբունքորեն դեմ լիներ այդ անդամակցությանը։ Թերևս այլ խնդիր է լուծվում, որը կապված է «նոր» ընդդիմության կայացման գործընթացի հետ։

ՀՀԿ փոխխոսնակ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նշել է, որ նա «անցյալում մնացած քաղաքական գործիչ է»։ Սրան հաջորդեցին ՀՀԿականների սուր որակումները։ ՀՀԿի նման պահվածքը, ըստ Ձեզ, Քոչարյանի հետ վերջնականապես «կամուրջներն» այրելու նշան չէ՞։

– Քանի որ պարոն Քոչարյանը շարունակում է զգալի քաղաքական ազդեցություն պահպանել Հայաստանի ներքին անցուդարձի վրա, կարելի է ասել, որ նա ամենևին էլ անցյալում մնացած քաղաքական գործիչ չէ, և ՀՀԿ-ի վերնախավը բոլորից լավ է տեղյակ այդ մասին։ Պարոն Քոչարյանի նորօրյա քաղաքական հայտնությունը, իրականում, ուժեղացնում է «նոր» ընդդիմության դիրքերը, նպաստում նրան, որ ապստամբական ընդդիմադիր հատվածը մտածի երկու ճակատով։ Միաժամանակ մտածի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու երկընտրանքի մասին, ինչը կարող է էապես կաշկանդել նրա գործողությունները։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031