Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է զինվորը մահանա բանակում. «Ժողովուրդ»

Հունվար 21,2014 11:50

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության պատճառով մահացած երկու զինծառայողների դեպքը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂ ՊԲ զորամասերից մեկում մահացավ զինծառայող Հայկ Մակարյանը։ Պատճառը մենինգիտն էր։ Երեկ Կոթի գյուղի բնակիչ Էդիկ Շահնազարյանի մահը եւս վրա է հասել հիվանդության պատճառով։

Հետեւելով բանակում զինվորների մահվան դեպքերին՝ կարելի է կարծել, որ կա՛մ բժիշկներն են անփույթ, կա՛մ զինվորներին «սիմուլյանտության» մեջ մեղադրելը բանակում ընդունված կեցվածք է, այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող են Հիպոկրատի երդում տված մարդիկ այդքան անտարբեր լինել։

…Եվ ահա երեկ էլ մահացավ շուրջ մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված զինծառայող Էդիկ Շահնազարյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զինվորի մահը վրա է հասել հիվանդության պատճառով։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Էդիկը բանակ զորակոչվելուց առաջ քթի վիրահատության է ենթարկվել, իսկ դրանից հետո Նոյեմբերյանի զինկոմիսարիատում, ինչպես նաեւ ՊՆ կենտրոնական հավաքակայանում ստուգել են եւ ասել, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա լիովին պատրաստ է ծառայության։ Ավելի ուշ Էդիկը զանգահարել է ծնողներին եւ ասել, թե լավ չի զգում իրեն եւ բուժկետում պառկած է։ Ու այդպես էլ բուժկետից դուրս չի եկել՝ մահանալով հենց այդտեղ։ Այս փաստի առիթով էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Մի սրտաճմլիկ տեսարանի էլ «Ժողովուրդ»-ն ականատես եղավ հունվարի 13-ին ՊՆ կենտրոնական հավաքակայանում։ Այնտեղ էր Մաշտոցի զինկոմիսարիատից զորակոչված զինվորներից մեկի ծնողը, որը խնդրում էր որդուն չտանել ծառայության՝ հայտարարելով, թե տղան լուրջ առողջական խնդիրներ ունի, որի մասին ինքը Սեյրան Օհանյանին նամակ է գրել։ Սակայն որեւէ մեկը չլսեց իր խոսքերը լացակումած արտահայտող հորը, եւ տղային ուղարկեցին ծառայության Երեւանից բավականին հեռու զորամասում։ Հուսանք՝ գոնե նրա հետ ամեն ինչ կարգին կլինի:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031