Հատված ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Անդրադառնանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի «փոխհրաձգությանը», որից հետո կրկին թափ առան խոսակցությունները, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի։ Համաձա՞յն եք։
– Միշտ էլ լսում ենք, որ ուզում է վերադառնալ քաղաքականություն, նոր բան չէ։ Իր մեծ ասուլիսում Տիգրան Սարգսյանն, ըստ երևույթին, կպավ Քոչարյանի աքիլեսյան գարշապարին, նա էլ ակտիվացել է՝ վարչապետին է պատասխանում։ Տ. Սարգսյանն աշխատել է նաև Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին՝ ղեկավարել է ԿԲ-ն։ Նույն իշխանությունն են եղել։ Հիմա էլ նույն քաղաքականությունն է շարունակվում։ Նրա աքիլեսյան գարշապարին կպան, ու Քոչարյանի ինքնասիրությունը թույլ չէր տա դա անպատասխան թողնել, դրա համար նա հակադարձեց Տ. Սարգսյանին։
Ռ. Քոչարյանն, ըստ իս, չէր ուզում, որ բոլոր մեղքերը գցեն իր տարիների կառավարության վրա։ Քոչարյանը 10 տարի պատասխանատու է եղել ու չի ուզում, որ հասարակության մեջ կարծիք ձևավորվի, որ ամեն ինչի համար ինքն է մեղավոր։ Մի խոսքով՝ Քոչարյանի ակտիվությունն ինքն իրեն արդարացնելու համար է։
Կարդացեք նաև
– Փաստորեն Տ. Սարգսյանը սխա՞լ վարվեց, երբ մեղքը գցեց Ռ. Քոչարյանի կառավարման վրա։
– Տ. Սարգսյանն իրավունք չուներ կպնել Ռ. Քոչարյանին, ամեն ինչ նրա վրա գցել, այն դեպքում, երբ նրանք իրար հետ են կառավարել պետությունը։ Եթե Տ. Սարգսյանը քաջություն ունենա և ասի, որ Քոչարյանի նախագահության ժամանակ իրեն կարգադրվել է վարել այսպիսի դրամավարկային քաղաքականություն, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բայց եթե դա չի ասում… հիմա ասում է, թե շինարարական փուչիկ էր։ Բա ինքը դրա մեջ
մեղք ունի, չէ՞։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում