Ոստիկանությունը Կիևում ձերբակալել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության երկու լրագրողների, ծեծել, այնուհետև ազատ արձակել:
Ըստ«Ազատություն» ռադիոկայանի, Դեպքը տեղի է ունեցել լրագրող Դմիտրո Բարկարի և օպերատոր Իգոր Իսխակովի հետ, որոնք Կիևի կենտրոնում նկարահանում էին ցուցարարների և իրավապահների միջև բախումները:
Օպերատորը տեղեկացրել է, թե հնարավոր է, որ իր քիթը ծեծի հետևանքով կոտրվել է, բացի այդ՝ ստացել է նաև ուղեղի ցնցում:
Ոստիկանությունը վստահեցնում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրողներին բերման է ենթարկել որպես վկաների:
Կարդացեք նաև
Հովհաննես Շողիկյան