Անցյալ տարի դեկտեմբերի 27-ին ծեծի են ենթարկվել յոթ տարի առաջ Սիրիայից հայրենիք տեղափոխված, մայրաքաղաքում հաստատված Բրուտյանները: Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման եւ պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել:
…Հունվարի 17-ին ՀՀ ոստիկանությունը յոթ հոգու մեղադրանք է առաջադրել սիրիահայ Բրուտյաններին ծեծի ենթարկելու համար, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին վնաս հասցնելը, իսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։
Ի դեպ, շատ ավելի թեթեւ հանցագործությունների դեպքում մեր իրավապահ համակարգն առանց երկմտելու որպես խափանման միջոց ընտրում է կալանքը։ Սակայն դա, ինչպես տեսնում ենք, սույն դեպքին եւ մարդկանց չի վերաբերվում։
Երեկ ծեծի ենթարկվածներից Արմենակ Բրուտյանը մեզ խնդրեց մի փոքր ուշ զանգել։ Մի քանի ժամ անց կրկին փորձելուց հետո հեռախոսազանգին պատասխանեց նրա որդին՝ Քրիստ Բրուտյանը եւ ասաց, որ իրենք ներկա պահին շատ զբաղված են. «Հիմա լուրջ թեմայով ենք խոսում, երկու օր մեզ հարմար չի լինի խոսել»,- խուսափողական պատասխան տվեց Քրիստ Բրուտյանը։
Կասկածներ կան, որ այս գործը փորձ է արվում կոծկել կամ հաշտության եզրեր գտնել:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում