Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան բուռն է պայքարում ընդդիմությունը, այնքան երկրի գործերը վատանում են». «Առաջին լրատվական»

Հունվար 21,2014 11:09

«Այդ չորս կուսակցություններից երեքը եղել են իշխանության մեջ և նպաստել ժանտախտային այս վիճակի խորացմանը: Որպես ընդդիմություն էլ` մարդկանց դեպի վհատություն առաջնորդելու փորձառություն ունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 18-ի համատեղ հանրահավաքին, նման տեսակետ հայտնեց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:

Շարունակելով իր միտքը՝ Պեպանյանը նշեց, որ այդ ուժերից չորրորդն էլ թերմտածված շարժումով վերջնականապես մեռցրեց փոփոխությունների հավատը մարդկանց մեջ: «Երևի արվածը քիչ են համարում, դրա համար ջանում են քաղաքականացնել սոցիալական բնույթի նախաձեռնությունները: Ասել եմ ու կրկնեմ՝ քաղաքական դաշտի հնաբնակ կուսակցություններից և ոչ մեկը ի զորու չէ դրական փոփոխությունների հասցնել հանրությանը, քանի որ իրենք չեն ճանաչում հանրությանը և միտք էլ չունեն ճանաչել: Կմիավորվեն նրանք, թե կպառակտվեն՝ միևնույնն է լինելու հանրության համար: Չե՞ք նկատել՝ որքան բուռն է պայքարում ընդդիմությունը, այնքան երկրի գործերը վատանում են, մարդիկ հիասթափվում, իշխանությունները՝ այլասերվում: Սոցիալական բնույթի նախաձեռնությունները հիմա դառնում են օրակարգային, և դրանց անհարկի քաղաքականացումը կարող է հիմա էլ երիտասարդությանը հոռետեսության հասցնել, քանի որ եթե դուք լինեիք իշխանությունների փոխարեն, ապա համոզված եմ, որ զիջումների չէինք գնա որևէ մեկի պահանջին, ով հրապարակավ հայհոյում է ձեզ կամ ձեզ ոչնչացնելու կոչեր անում»:

Արծրուն Պեպանյանի խոսքերով՝ սոցիալական բնույթի նախաձեռնությունները կարևոր են, և եթե անհարկի չքաղաքականացվեն, կմեծանա իշխանությունների կողմից լսելի լինելու հավանականությունը․ «Բայց և հարկ եմ համարում նկատել, որ որքան էլ ակտիվ ու լայնամասշտաբ լինեն այդ նախաձեռնությունները, երկրին էական դրական փոփոխությունների չեն հասցնի, քանի որ պայքարում են հետևանքների դեմ: Դրանց հիմքում ոչ թե գաղափար է, այլ խնդիր: Գաղափար պիտի մակածեր քաղաքական դաշտը, բայց այն ամուլ է, ու այս նախաձեռնությունները կուսակցությունները քաղաքականացնում են նաև խանդից դրդված»:

 Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031