Այն, ինչ այսօր կատարվում է Կիեւում, համեմատելի է այն ամենի հետ, ինչ կատարվում էր 2008 թվականի ձմռան վերջին Երեւանում։ Կիեւում ավելի շատ են ավտոմեքենաներ վառում, քան ըստ պաշտոնական վարկածի, վառվեցին Երեւանում 2008-ին, ավելի շատ են խանութներ թալանում, քան Երեւանում թալանվեցին (թե ով թալանեց նույնիսկ էական էլ չէ), ոստիկաններին շատ ու շատ ավելի դաժան են ծեծում, քան ծեծում էին Երեւանում 2008-ին, բայց ցուցարարներին չեն սպանում։ Իսկ Երեւանում սպանեցին։ Սպանեցին դիմահար կրակոցներով։ Մարդկանց ուղղակի գնդակահարեցին փողոցում։ ՀՀ սահմանադրության ուղղակի խախտմամբ մայրաքաղաք մտցրեցին զինված ուժեր ու տանկերով ասպատակեցին Երեւանը։
Եվ այս ֆոնին այդ ժամանակվա ի պաշտոնե զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը այսօր բլբուլ է կտրելու քննադատում է այսօրվա կառավարությանը շինարարական «փուչիկների» թեմաներով։
Սերժ Սարգսյանն ու նրա ենթակա այսօրվա պաշտոնյաներն էլ, որոնք իշխանություն ունեն շնորհիվ 2008 թվականի սպանությունների, քննադատում են Քոչարյանին, բայց էլի շինարարական «փուչիկների», «Գույք պարտքի դիմաց»-ի, կենսաթոշակային «բարեփոխումների» թեմաներով։ Սրանք այն անշառ թեմաներն են, որոնցից այն կողմ այդ շոուն չի անցնելու։
Կողմերից ոչ մեկը նույնիսկ հեռավոր ակնարկներ չի անի 2008-ի Մարտի մեկի պատասխանատվության մասին։ Որովհետեւ երկու կողմն էլ մասնակից են եղել այդ սպանություններին, երկու կողմն էլ հավասարապես շահել են այդ սպանություններից։ Եվ երկու կողմն էլ առանց աչք թարթելու, հնարավորության դեպքում, կկրկնեն այս ամենը, եթե ռեալ վտանգ զգան, որ կկորցնեն իշխանությունը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում