Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքն ազդեցություն կունենա՞ Սահմանադրական դատարանի որոշման վրա. «Հրապարակ»

Հունվար 21,2014 10:56

Իրավաբան, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ «հանրահավաքները եւ ընդհանրապես մասսայական բողոքի ակցիաները» ցույց են տալիս, թե ինչքանով է տվյալ խնդիրը կարեւոր հասարակության համար, իսկ թե այդ հանրահավաքն ինչ ազդեցություն կունենա ՍԴ որոշման վրա, պատգամավորը դժվարանում է պատասխանել։ «Իրավական տեսանկյունից՝ ՍԴ-ն կնայի միայն տվյալ օրենքի սահմանադրականությունը, ոչ թե, ասենք, քանի հազար հոգանոց հանրահավաք եղավ։ Հանրահավաքը պարզապես կարող է ապացույցը դառնալ այն փաստի, թե քանի մարդու է մտահոգում այդ հարցը,- ասաց պատգամավորը՝ հավելելով։- Բայց հասարակական խնդրի տեսանկյունից քննարկելով հարցը՝ եւ ՍԴ-ն ու նրա անդամներն էլ, որպես այդ հասարակության մի մաս, իհարկե, ցանկացած բողոքի ակցիա պետք է որոշակի ազդեցություն ունենա, հասարակական տրամադրությունների մասին մեսիջ տա»։

Մարուքյանը նույնպես ստորագրել է ՍԴ ներկայացված փաստաթղթի տակ եւ համարում է, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան։

Պայքարի շարունակականության հանգամանքը կարող է ստիպել իշխանություններին վերանայել սույն որոշման նախագիծը եւ ժամանակավորապես հետաձգել օրենքի կիրառումը։

«Քաղաքացիական հասարակության դժգոհության ցանկացած դրսեւորում, նմանատիպ միջոցառում, հավաք կարող է հիմք հանդիսանալ քննարկման, նայելու, վերանայելու, քննարկումներ կազմակերպելու համար, բայց իրավական առումով չի կարող հիմք հանդիսանալ»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031