Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի, Արմեն Մովսիսյանի տված հարցազրույցներից հետո դատախազությունը քրեական գործ պիտի հարուցեր». «Հրապարակ»

Հունվար 21,2014 10:36

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից:

Ռոբերտ Քոչարյանն է ակտիվացել՝ անողոք քննադատության ենթարկելով   Տիգրան Սարգսյանի գործունեությունը, Ձեր կարծիքով, որո՞նք են նման     ակտիվացման շարժառիթներն ու նպատակները։

– Քոչարյանը Հանրապետական կուսակցության պաշտպանած նախագահի թեկնածուն է, ինքը քննադատում է Հանրապետական կուսակցության այսօրվա գործող վարչապետին,   դա  Հանրապետական կուսակցության ներքին խնդիրն է, ցավում եմ, որ այսօր դա մեր ժողովրդի համար դարձել է բեսթսելլեր։ Այդպես չպիտի՝ լիներ։

Այսօր ՀՀ-ի համար ամենակարեւորն Իրանի հետ կապված գործընթացներն են, որոնք կարող են լուրջ խթան դառնալ ՀՀ թե տնտեսության, թե քաղաքական  իրավիճակի  առողջացման համար, եւ ես սպասում եմ դրան, ու այդտեղ ակտիվ գործընթացներ, միանշանակ, կլինեն։

Քոչարյանի պահվածքը հայ ժողովրդի, հասարակության հետ կապ չունեցող գործընթաց է։ Քոչարյանը միշտ էլ ուզեցել է քաղաքականություն վերադառնալ, ինքն այդ մասին հայտարարել է, բազմաթիվ լրատվամիջոցներ, կայքեր է պահում, իր գրասենյակով բոլոր գործընթացների մասին տեսակետներ է հայտնել։ Ես այն կարծիքին եմ, որ մարդը, եթե ուզում է քաղաքականության մեջ լինել, պիտի հրապարակային գործի։

Երբ նա թեկնածությունը դնի, այն ժամանակ ես կանդրադառնամ նրա խնդրին, քանի չի դրել, իսկ էս ներքին կռիվը, որ կա, դա Հանրապետականի ներքին խնդիրն է, որը որեւէ կապ չունի մեր ժողովրդի, իմ, Ձեզ հետ, դա իրենց կռիվն է՝ թող անեն։

Ես միշտ ասել եմ՝ ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը ժողովրդավարական ընտրություններով ձեւավորված իշխանությունն է, որի արդյունքում պիտի անջատվեն դատական, օրենսդիր մարմիններ, եթե հանրապետության դատական մարմինները տարանջատ լինեին, էսօր Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի, Արմեն Մովսիսյանի տված հարցազրույցներից հետո դատախազությունը քրեական գործ պիտի հարուցեր։ Դրանք տեղեկություններ են հանցագործության մասին։ Բայց քանի որ էդ դատախազությունն էլ հանրապետական թիմի մի մասնիկն է, էդ գործընթացը տեղի չի ունենում, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ կգա ժամանակ, եւ իրենց ասածների համար, որպես ինքնախոստովանական ցուցմունքների, կանչվելու են դատարաններ ու ասեն, թե ով երկրին ինչ վնասներ է տվել ու Հայաստանն ինչ պայմանագրերով ինչ վիճակի հասցրել, ով է մեղավոր, որ հայ ժողովրդի սեփականությունն օտարվել է դրսին։ Նրանք իրար վրա ցուցմունքներ են տալիս, եւ դատախազությունը պիտի զբաղվի դրանով։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031