Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական խնդիրները լուծելու համար Անդրանիկ Մարգարյանի անունը շահարկելը անբարոյական է». «Առաջին լրատվական»

Հունվար 21,2014 10:18

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Պարոն Զոհրաբյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը վերջին շրջանում շրջանառության մեջ դրեցին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: Արդյո՞ք այդ քայլով Ռ. Քոչարյանը փորձում էր իր նախագահության տարիների բացասական երևույթները վերագրել նրան:

– Այդ տարիներին սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները որոշ՝ բնականաբար ոչ հավասար չափով պիտի վերաբերեն նաև վարչապետին: Խնդիրը միայն այն չէ, որ սեփական խնդիրները լուծելու համար Ա. Մարգարյանի անունը շահարկելը բարոյական հարթությունում չէ: Եվ դա վերաբերում է բոլոր կողմերին: Նա միայն իր 7 տարվա վարչապետությամբ չի հայտնի հանրությանը, նա հայտնի է որպես անկախ Հայաստանի համար պայքարած և դրա համար տուժած գործիչ: Նա իր վարչապետության շրջանում պատվով է կատարել սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները և այսօր չկա: Ով շահարկում է, ես դա համարում եմ ոչ բարոյական: Այն մարդիկ, ովքեր ուզում են շահարկել Ա. Մարգարյանի անունը, նրա պայքարի տարիներին կվախենային նույնիսկ մի ակնարկ անել Հայաստանի անկախության մասին:

Բայց տվյալ դեպքում Ռ. Քոչարյանն ու նրա թիմը գտնում են, որ Ա. Մարգարյանի աշխատանքը քննադատում է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փուչիկ համարելով այդ տարիների տնտեսական աճը:

– Չմոռանանք, որ այդ ժամանակ Տ. Սարգսյանը ԿԲ նախագահ էր և հեռու չէր տնտեսական գործունեությունից: Եվ այդ հարցերը թող իրար մեջ լուծեն ու Ա. Մարգարյանի հետ գործ չունենան: Իսկ Տ. Սարգսյանի դեմ ուղղված մեղադրանքները ես չեմ ընդունում: Նա ՀՀԿ ԳՄ անդամ է, նախագահի տեղակալը և ՀՀ վարչապետն է: Ձեր կարծիքով` ես ո՞ւմ պետք է պաշտպանեմ: Ռ. Քոչարյանի՞ն, որ պաշտոնաթող նախագահ է, թե՞ Տ. Սարգսյանին, որը մեր վարչապետն է արդեն 6 տարի: Եվ եթե մենք չենք պաշտպանում մեր վարչապետի գործունեությունը, ապա սայրը ուղղվում է նաև ՀՀ նախագահին: Այնպես չէ, որ վարչապետն առանձին իր համար գործունեություն է վարում, նախագահն՝ առանձին: Կպնել ՀՀԿ-ի որևէ պաշտոնյայի, նշանակում է կպնել ՀՀ նախագահին, ՀՀԿ-ին: Ռ. Քոչարյանը դա լավ գիտի, բայց քանի որ ինչ-որ արտահայտություններից նեղացած է, մի երկու բան ավելի է ասել: Կարծում եմ, որ Տ. Սարգսյանը շատ չեզոք ներկայացրեց, որ պետք չէ շարունակել այդ բանավեճը: Իսկ ում մոտ զգացմունքներն ավելի լարված էին, երկար շարունակեց: Զգացմունքների գերլարում էր տեղի ունեցել, և լավ է, որ ընդհարումը եղավ միայն մամուլի շրջանակներում: Իսկ դա էլ իր հերթին ապացուցեց, որ մեր երկրում կա խոսքի ազատություն:

 Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Հարգելի Զոհրաբյան պատասխանում եք պարտադրվածությունից ելնելով,բայց դա Ձեր համոզմունքը չի:Ձեր տարիքն ու փորձը բավարար են,որ հասկանաք ,որ 1993թ-ց սկսած մեր բոլոր իշխանությունները մեր ժողովրդի դեմ են գործել, և ահա ունենք դատարկված հայաստան,ամայացած երկիր:Լևոնը՝թեև գրագետ էր, սակայն անբան,տնտեսությունից ոչինչ չհասկացող ծրագիր չունեցող թուլամորթի մեկն էր:Նրա վարչապետը ևս տնտեսությունից չէր հասկանում 2-3 տարվա ընթացքում ամբողջ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ոչնչացրեցին, հասարակությանմեջ ,ստեղծելով պատվիրված հարուստների ու թշվառների խմբեր:Սկսվեց կուռքաստեղծման պրոցեսը- մամուլը, ինֆորմացիոն մյուս միւոցները լծվեցին այդ գործին:Բանը հասավ նրան,որ ամբողջ ժողովրդի ճակատագիրը խաթարած մարդը հերոսացվեց/1996թ/ և դրանից հետո սկսվեց մեկը մյուսից թալանչի ,,մեկը մյուսից կոռումպացված նախագահների ու վարչապետերի ,տարբեր ռանգի քաղաքական գործիչների ու բախտախնդիրների մարաթոնը:Ամեն ինչ այլասերվեց ու ամենից առաջ կուսակցությունները,ամեն մի ավազակ սկսեց կուսակցություն բացել,ամեն մի թլանչի կուսակցությունը դարձրեց բարիկադ և այդպես էլ շարունակվում է:Դուք Հանրապետական կուսակցության դեմքերից եք, սակայն եթե ազնիվ լինենք ապա չեք կարող ասել որն է ձեր սոցիալական բազան-նոմենկլատուրչիկներն են-ուրիշ չունեք,չկա պաշտոն, ուրեմն չկա նաև ձեր կուսակցությունը:Հո պատահական չէ,որ հայոց պատմության մեջ 3-ից շատ կուսակցություններ չեն եղել:Անդրանիկ Մարգարյանի մասին:Նա մյուս վարչապետերից մի բանով միայն լավ եղել-ավելի մարդկային էր,իսկ մնացածով չի տարբերվել,իսկ նրա տուժված լինելը Դուք էլ լավ գիտեք նրա քաղաքական հայացքների հետ բոլորովին կապ չունի:Քոչարյանը,որ Աշոտյանին ասում է,որ մարգարյաննէ Աշոտյանին մարդ դարձրել ճիշտ է ասում:Ավելին,Աշոտյանի հարսանիքի ժամանակ Անդրանիկ Մարգարյանը պետական սեփականություն հանդիսացող պանսիոնատներից մեկը հայտարարեց ,որ նվիրում է իր կողմից Աշոտյանին:Քոչարյանն ասելու տեղ ունի չէ:
    Էս վարչապետը կրթված մարդ է ուզում է ինչ-որ բան անել,բայց ամբողղջ իշանությունը,Աժի մի մասը,նրա նախագահը գայլերի ոհմակ է,որոնք իրենց անտեղի մսխումներով հանրապետությունը ուժասպառ է անում, դա կողքից էլ է լավ երևում:Մի քանի տարի առաջ մեր վարչապետը հրավիրել էր, կարծեմ Մալազիայի վարչապետին ,խնդրելով դասախոսություն կարդալ իրենց տնտեսության վերաբերյալ:Վերջում Սիգրան Սարգսյանը հարց էր տվել նրան ,թե մենք ինչպես դուրս գանք այդ վիճակից:Նա պատասխանել էր-ՄԻ ԳՈՂԱՑԵՔ:Պաան Զոհրաբյան այ եթե Ձեր կեւսակցության եռյակը այդ սկզբունքը որդեգրի ,կփրկվենք, բայց ,,,,
    ;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031