Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվեց ու համաներվեց

Հունվար 21,2014 10:14

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարման պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի դատավճիռը: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի, նրա նկատմամբ կիրառվեց համաներում՝ պատժից ազատման ձեւով:

Հմայակ Հովհաննիսյանը կբողոքարկի այդ դատավճիռը, որովհետեւ, ինչպես ինքն ասաց Aravot.am-ին՝ ինքը թույլ չի տա, որ իր կենսագրության մաքուր էջը ստվերվի սույն դատավճռով:  Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Քաղաքագետների միությունն այսօր հանդես կգա հայտարարությամբ եւ նորից կպնդի, որ ինքը 2012թ. ապրիլին ԱԺ 5-րդ գումարման պատգամավորության թեկնածու է եղել եւ այս գործի հարուցումը պատահական չի եղել:

Նշենք, որ նա մեղադրվել է «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու, միջին ծանրության վնաս հասցնելու համար:

Հմայակ Հովհաննիսյանն իր ցուցմունքում ասաց, որ ընդհանրապես չի հրել Ս. Ջուլհակյանին, այլ ընդամենը փորձ է արել մտնել Քաղաքագետների միության շենք, որն այդ պահին եղել է իր նախընտրական շտաբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031