Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ցուցմունքներ են փորձել կորզել «Հոկտեմբերի 27-ի» գործով․Արթուր Այվազյան

Հունվար 20,2014 23:07

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանը այսօր Aravot.am-ին պատմեց, թե ինչպես են դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Աշոտ Մելիքջանյանը, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը, Հրաչյա Հարությունյանի ջանքերով փորձել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով, Վահան Շիրխանյանի եւ Կոմանդոսի դեմ կատարած մահափորձի, Սամվել Առաքելյանի սպանության ու մնացած բոլոր գործերի մասով փորձել կեղծ ցուցմունքներ ստանալ իրենից:

«Ամեն ինչ անում էին, որ միացնեին այդ գործերը մեկ վարույթում եւ փակված համարեին: Այն ժամանակ մի պետական գործչի անվտանգության ծառայության ղեկավարն էի եւ առաջարկ ստացա, որ եթե տամ այն ցուցմունքները նույնիսկ ինքնաթիռի մեջ, որոնք ինձնից պահանջվում են, ինձ կուղարկեն եվրոպական երկիր՝  մեծ վճարումով ու կկալանավորեն բոլորին, որոնք իրենց համար թիրախ են: Դրանից հետո կվերադառնամ Հայաստան ու  հետաքրքիր աշխատանքի կանցնեմ: Չհամաձայնեցի հանցավոր գործարքի հետ: Թիվ 132.08 . 501 Քրեական գործում կան իմ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, որտեղ մանրամասն նկարագրում եմ, որտեղ որ պետական պաշտոնյան ինչ առաջարկություններ է  անում ու ինչ պայմաններում, թե քննչական խումբն ինչ ցուցմունքներ էր ուզում կորզել ինձնից:  Այս դեպքերի առնչությամբ որեւէ քննություն չընթացավ, ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց: Եթե 13 տարի առաջ գնայի Աղվան Հովսեփյանի կողմից կատարված այդ հանցավոր գործարքներին, այսօր իբրեւ թե բացահայտված էին լինելու հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները: Դատախազությունը՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի ցույց կտար, որ բացահայտել է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, Սամվել Առաքելյանի,  Վահան Խորխոռունու, Պողոսյան Գագիկի սպանությունները եւ Վահան Շիրխանյանի եւ Կոմանդոսի դեմ մահափորձերն ու այլ հանցագործություններ: Վարույթ իրականացվող մարմինները, իմ ցուցմունքները չստանալով, այդ գործերը համարեցին չբացահայտված»:

Այն պահին, երբ Այվազյանից հետաքրքրվեցինք, թե ում դեմ էին փորձում ցուցմունքներ կորզել, հեռախոսազրույցն ընդհատվեց: Նա զանգահարել էր քրեակատարողական հիմնարկից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031