Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն գինն է, որը մենք տալիս ենք մեր լռության, մեր անտարբերության համար». Տիգրան Խզմալյան․ Medialab.am

Հունվար 20,2014 21:16

Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր  Տիգրան Խզմալյանի հետ «Մեդիալաբը» զրուցել է վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

-Պարոն Խզմալյան, հասարակության շրջանում դժգոհության  նոր ալիք է բարձրացել՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ, քանի որ ձմռան ամիսներին մարդիկ ստիպված են ավելի շատ վճարել: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Սա այն գինն է, որը ժողովուրդը վճարում է կեղծված ընտրությունների համար: Այսինքն՝ հենց դրա համար էր այդ 5-20 հազար ընտրակաշառքը տրվում, հենց դրա համար էին մարդկանց ծեծելով, խաբելով, լցոնումներով առաջ քաշում Հանրապետական կուսակցության պատգամավորներին, թեկնածուին՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ: Դա անհրաժեշտ էր, որպեսզի այսօր ազգի բռնագաղթը չխոչընդոտվի և կատարվի այն սարսափելի ծրագիրը, որի զոհերը հենց մենք ենք: Այլ բացատրություն սրան չկա: Երբ կոմունալ վճարների թանկացումը կամ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը դրվում է որպես գերխնդիր, դա ապացուցում է, որ ժողովուրդը հերթական անգամ խաբվում է: Խնդիրը մասնավոր հարցերը չեն, հիմնախնդիրը համակարգն է, որը ժամանակ առ ժամանակ ծնում է այսպիսի նվաստացուցիչ, ստրկատիրական երևույթներ, որոնց մենք հանդիպում ենք ամեն օր՝ կաշառք, թանկացումներ, կոմունալ վճարների տեսքով պետական թալան, կենսաթոշակային բարեփոխումների անվան ներքո պետական ռեկետ: Սա այն գինն է, որը մենք տալիս ենք մեր լռության, մեր անտարբերության, մեր թևաթափության համար:

 

Մանրամասն կարող եք կարդալ՝  Medialab.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031