2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի, 2014թ. հունվարի 1-ից սկսած, ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
Տեր ու ստրուկ հարաբերություններում բա ոնց լիներ….
Կարեւորը, որ ամեն կարգի միջպետական հանդիպման ժամանակ բոլոր տրամաչաձփի պաշտոնայաները հավատացնում են, որ ստորագրվել են խիստ շահավետ պայմանագրեր: Ում համար ու ինչ կարգի շահավետ: Մի երկու հարմարավետություն ունեինք, դրանից էլ են ուզում զրկել: Այնպես չէ, որ 180-ից 90-ը Ռուսաստանում եմ լինում ու հիմա նեղվեցի: Ոչ, պարզապես հերթական անգամ, ինձ որպես ՀՀ քաղաքացի նվաստացած ու անտեր զգացի: