Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարության` հունվարի 20-ի հաղորդագրության առնչությամբ

Հունվար 20,2014 20:29

Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները: Դեռևս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում 2013թ. ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրառման, աշխատողների անձնավորված հաշվառման պահանջներն արտացոլող ծրագիրը ողջ ծավալով գործարկելու, անաշխատունակության գումարների փոխհատուցման մեխանիզմները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացի կատարելագործման մասին: Ընդ որում, 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում անաշխատունակության նպաստների փոխհատուցման գումարներն ամբողջությամբ պակասեցվել են վերը նշված 584.7մլն դրամի չափով:

Հաղորդագրության մեջ նշված համակարգային խնդրի բացահայտումն իրականացվել է ՊԵԿ-ում` ՀՀ ֆինանսների նախարարության և կոմիտեի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն հետևանք էր «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրարկման օբյեկտիվ դժվարությունների: Հետևաբար, ՊԵԿ-ին քննադատելու փոխարեն, տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ և հետևողականորեն:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031