Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. ԵՄ-ն Ուկրաինայի Իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել վիճահարույց օրենքները

Հունվար 20,2014 19:58

Եվրոմիությունն Ուկրաինայի հետ կապված հայտարարություն է տարածել, որտեղ իր անհանգստությունն է հայտնել հունվարի 16-ին ընդունված օրենքների մասին և իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել այն: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնելով Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հունվարի 17-ի հայտարարությունը (նա Յանուկովչին հորդորել էր նշված օրենքները համապատասխանեցնել միջազգային պարտավորություններին)՝ ԵՄ-ն ընդգծում է, որ ընդունված օրենքները «Զգալիորեն կսահմանափակեն Ուկրաինայի քաղաքացիների հավաքներ իրականցնելու հիմնարար իրավունքները, ԶԼՄ-ների աշխատանքը և լրջորեն կսահմանափակեն քաղաքացիական հասարակության գործունեության վրա»:

«ԵՄ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում չեղյալ համարել այդ փոփոխությունները, այնպես, որ օրենքը համապատասխանի Եվրոպայի և միջազգային հանրության առջև Ուկրաինայի ստանձնած պարտավորություններին», – ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն նաև Կիևի բախումներում բոլոր ներգրավված կողմերին հանդարտվելու և երկխոսության միջոցով լուծումներ գտնելու կոչ է արել, և կրկին հայտնել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու իր պատրաստակամությունը:

Հունվարի 19-ին Կիևի խաղաղ ցույցերը վերածվել էին բռնությունների՝ խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակող ընդունված օրենքների պատճառով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031