Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչները բարեխիղճ աշխատանքի արդյունքում խրախուսվել են

Հունվար 20,2014 19:54

Վերաքննիչ քրեական դատարանի բակի Ոստիկանության ուղեկցող մեքենայից, թիվ ՍԴ0074/01/13 գործով (ՀՀ քր. Օրենսգրքի 268 հոդված) կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել էր փախուստի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով այն, հետապնդել է վերջինիս և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել փախուստի դիմած կալանավորին: Այնուհետև, օգնության եկած մյուս դատական կարգադրիչների ուղեկցությամբ Մարտիրոսյանին տարել են Վերաքննիչ քրեական դատարան և հանձնել կալանավորներին ուղեկցող գումարտակի ոստիկաններին:

Սույն թվականի հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության թիվ ՏԴ0097/01/13 քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց հետո տուժողի հայրը դատարանի 2-րդ հարկի բազրիքից (ճաղավանդակ) իրեն ցած գցելու եղանակով փորձել է ինքնասպանություն գործել: Ինքնասպանության փորձը կանխել են դատական կարգադրիչներ արդարադատության սերժանտներ Վահե Սահակյանը և Հայկ Մանթաշյանը, արդարադատության կրտսեր սերժանտ Արսեն Շառյանը, արդարադատության ավագ Էդգար Էլարյանը` ստորաբաժանման պետ արդարադատության մայոր Մանվել Մնացականյանի ղեկավարությամբ:

Դատական ծառայողները ստացել են խրախուսանք:

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031