Աշխարհահռչակ ջութակահարուհին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտում հանդես կգա Թաիլանդի դրոշի ներքո, տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով AFP- ն:
Թաիլանդի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ Վարին Թանսուպասիրին հայտարարել է, թե երկուշաբթի օրը այդ երկրի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից պաշտոնական հավաստիացում է ստանալու այն մասին, որ Մեյը որակավորվել է Սոչիի օլիմպիական խաղերում: 35-ամյա ջութակահարուհին անցած հանգստյան օրերին Սլովենիայում անցկացված լեռնադահուկի մրցումներում գրավել է 7-րդ տեղը եւ օլիմպիական խաղերում հանդես է գալու հոր ազգանունով` Վարակորն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Global Look Press–ի
Կարդացեք նաև