Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Ջանիբեկյան. «Չեմ ցանկանում ոչ հեղափոխականի, ոչ էլ պայքարողի ճակատագիր ունենալ»

Հունվար 20,2014 17:37

Դերասան Սոս Ջանիբեկյանի կարծիքով, նախքան պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը՝ Հայաստանի կառավարությունը շատ անելիքներ ուներ:

«Նախ պետք է ապահովեր քաղաքացու համար քաղաքակիրթ ու առաջադեմ կյանք, հետո նոր միայն այդ զարգացած երկրների օրենքը ընդուներ: Եվրոպացին հաստատ չի ապրում այնպիսի պայմաններում, ինչպիսին Հայաստանում է: Երբ երիտասարդը ստանում է 80.000 կամ լավագույն դեպքում 200.000 դրամ, որով պահում է առնվազն 4 հոգանոց ընտանիք, երբ ամեն լուման հաշված է, դեռ գումարներն էլ տա մի պետության, որին չի վստահում ու չի հավատում, որ հետո իրեն կվերադարձնեն: Ավելի լավ է` կառավարությունը նախ քաղաքացու վստահությունը ձեռք բերեր, հետո նոր միայն պարտադիր օրենքների մասին մտածեր»,- Aravot.am-ին ասաց դերասանը:

Միաժամանակ նա ասաց, որ օրենքին ինքը դեմ չէ, որովհետեւ այն համարում է զարգացած, մարդկային օրենք. «Դեմ եմ պարտադիրին: Հայաստանի այս պայմաններում պարտադիրը չի կարելի թելադրել: Պարզապես անմարդկային է թելադրելը, երբ դեռ կան ընտանիքներ, որոնք չեն կարողանում ձմռանը նույնիսկ իրենց տները ջեռուցել: Այդ ընտանիքներից ինչպե՞ս փող գանձել, պարտադիր փող վերցնել, ինչ է թե ծեր տարիքում միլիոննե՞ր են տալու»:

Մեր հարցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ է կառավարությունը պարտադրում այս օրենքը, ասաց. «Ոչ մի շահ կամ վնաս քաղաքացու համար չի հետապնդում, բայց չեմ կարող ասել` ինչու է պարտադրում, որովհետեւ քաղաքականությունից հեռու եմ ու չգիտեմ`օրենքներն ինչպես ու ինչի համար են ընդունվում»:
Sos-Janibekyan-2

Հետո ասաց, որ ինքը սովորաբար չի մասնակցում նման ակցիաներին, որ հանկարծ չմտածեն, թե հանրային խնդիրն օգտագործում է իր PR-ն անելու համար. «Ես պասիվ էի 150-ի շարժմանն էլ, առհասարակ չեմ մասնակցել նման ակցիաներին, բայց մտածեցի, որ մեր միանալը իր ուժն ունի… Ես չեմ պայքարում, ես ընդամենը միացել եմ պայքարին որպես քաղաքացի: Ես աջակցելու եմ պայքարին` պարտադիրի մասին իմ դեմ տեսակետը հայտնելով: Ցույցերի, ակցիաների չեմ մասնակցելու, որովհետեւ չեմ ցանկանում ոչ հեղափոխականի ոչ էլ պայքարողի ճակատագիր ունենալ: Ոչ թե նրա համար, որ զգուշանում կամ վախենում եմ, այլ որովհետեւ փորձում եմ ավելի արժեքավոր տեղերում դնել իմ ժամանակը: Բազմաթիվ երեւույթներ կան այս երկրում, որոնց դեմ եմ, այնքան շատ, որ եթե ամեն ինչի դեմ պայքարեմ, ուղղակի կափսոսամ կյանքս»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Sokrat says:

    Լոխ լյավա ապեր. Սիրուն տղա ես, սեռիալ կա նկարվի, հետո չլնի արտագաղթի, դիսլայկտ ել քեզ պահի:

  2. Վահան says:

    «Ոչ մի շահ կամ վնաս քաղաքացու համար չի հետապնդում, բայց չեմ կարող ասել` ինչու է պարտադրում, որովհետեւ քաղաքականությունից հեռու եմ ու չգիտեմ`օրենքներն ինչպես ու ինչի համար են ընդունվում»:

    Բա խի ես խոսում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031