«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:
Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա եւ Դանիա:
Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ կիսաեզրափակչում:
2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին եւ 10-ին Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:
Կարդացեք նաև
1-ինկիսաեզրափակիչփուլ
Համերգային 1-ին մաս
- Շվեդիա
- Ալբանիա
- Իսլանդիա
- Ռուսաստան
- Լատվիա
- Ադրբեջան
- Հայաստան
- Էստոնիա
Համերգային 2-րդ մաս
- Բելգիա
- Հունգարիա
- Մոլդովա
- Մոնտենեգրո
- Սան Մարինո
- Պորտուգալիա
- Ուկրաինա
- Նիդերլանդներ
2-րդ կիսաեզրափակիչ փուլ
Համերգային 1-ին մաս
- Նորվեգիա
- Իսրայել
- Վրաստան
- Ավստրիա
- Լիտվա
- Լեհաստան
- Մալթա
Համերգային 2-րդ մաս
- Ն.Հ. Մակեդոնիա
- Ֆինլանդիա
- Իռլանդիա
- Ռումինիա
- Սլովենիա
- Բելառուս
- Հունաստան
- Շվեյցարիա
Եզրափակիչ փուլ
- Միացյալ Թագավորություն
- Իսպանիա
- Իտալիա
- Գերմանիա
- Դանիա
- Ֆրանսիա
«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:
Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրոպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ եւ էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:
2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին