Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ կրթաթոշակի ծրագիրը 1.1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի 2013-14 ուստարվա համար

Հունվար 20,2014 17:22

Կատարողական արվեստի, հոգևորականների պատրաստության և այլ մասնագիտությունների հարյուրավոր ուսանողներ ողջ աշխարհից կօգտվեն ՀԲԸՄ կրթաթոշակներից 

Աշնանային կիսամյակի ավարտի հետ մեկտեղ աշխարհի տարբեր ծայրերում համալսարանական ուսանողները վայելում են ՀԲԸՄ կրթաթոշակների ընձեռած հնարավորությունները, որոնք օգնում են նրանց շարունակել իրենց բարձրագույն կրթությունը: 2013-2014 ուսումնական տարում ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագիրը տրամադրել է ավելի քան 1,1 մլն ԱՄՆ դոլար, որից 400,000-ը շնորհվել է ԱՄՆ-ում սովորող 100 ուսանողների: ՀԲԸՄ կրթաթոշակներն աջակցում են բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 400 ուսանողների աշխարհի շուրջ 35 երկրների լավագույն համալսարաններում` շեշտը դնելով կատարողական արվեստի և կրոնական ուսումնասիրությունների վրա:

 ՀԲԸՄ կրթաթոշակն ավելին է քան զուտ ֆինանսական աջակցությունը: Այն նշանակում է, որ դուք մի մասնիկն եք համաշխարհային մի հանրությանը, որը ճանաչում է ձեր տաղանդը: Թուրքիայի քաղաքացի, Իզմիրի Էգե համալսարանի ուսանողուհի Մոնիկա Մանուշակի համար այս աջակցությունը հատկապես կարևոր էր: «Իսկապես գնահատելի է այն, որ ՀԲԸՄ-ն աջակցում է բոլոր հայերին անխտիր` անկախ նրանց քաղաքացիությունից: Այս կրթաթոշակի շնորհիվ ես կարող եմ մասնակցել Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի ամառային դասընթացներին Երևանում և աշխատել աշխարհի տարբեր երկրների ակադեմիկոսների հետ, որոնք կիսում են մշակութային ինքնության հանդեպ իմ ունեցած կիրքը», – ասում է Մոնիկան: Ամերիկյան մշակույթի և գրականության ասպարեզում իր բակալավրի աստիճանը ստանալուց հետո Մանուշակը հույս ունի դասավանդելու իր սիրելի ուսումնական հաստատությունում` Պոլսի Կենտրոնական վարժարանում: Մանուշակը մեկն է այն բազմաթիվ ուսանողներից, որոնք արժանացել են ՀԲԸՄ կրթաթոշակի և փորձում են հարթել իրենց մասնագիտական ուղին:

 

Ռիմա Կարապետյանը սովորում է Հոլանդիայի Լեյդեն համալսարանի իրավաբանության ֆակուլտետում և մտադիր է աշխատել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում Միջազգային հանրային իրավունքի դասընթացներն ավարտելուց հետո: Կարապետյանն ընդունվել էր 2012թ.-ին, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել շարունակել ուսումը: Այս տարի, ՀԲԸՄ կրթաթոշակի շնորհիվ, Ռիման կարողացավ բաց չթողնել իրեն ընձեռված հնարավորությունը: Հաջորդ տարի, Դիվանագիտական դպրոցի մի քանի շրջանավարտների հետ միասին, նա էլ է պատրաստվում սկսել իր աշխատանքը նախարարությունում:

Մինչ որոշ ուսանողներ պատրաստվում են իրենց ուժերը փորձել հանրային ծառայության ոլորտում, կատարողական արվեստի բնագավառում ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած ուսանողներն արդեն իսկ հայտնվում են ուշադրության կենտրոնում:

Արամ Օհանյանն օպերային երգիչ է, սովորում է Բեռնի արվեստների համալսարանում, Շվեյցարիա, և շուտով հանդես կգա հանրաճանաչ La Cetra վոկալ անսամբլի հետ ինչպես Բազելում, այնպես էլ Ամստերդամում: Օհանյանը սկսեց համագործակցել խմբի հետ երկու տարի առաջ Բազիլի Schola Cantorum Basiliensis երաժշտական ակադեմիայում: Այն ժամանակ նա առաջին անգամ արժանացավ ՀԲԸՄ կրթաթոշակի: Օպերայում երգելն ու ստեղծագործելը «պահանջում է բարձր մակարդակի կարգապահություն եւ շատ խիստ ու կազմակերպված ժամանակացույց», ասում է Օհանյանը: «Չգիտեմ ինչպես էի բավարարելու այդ պահանջներն առանց ՀԲԸՄ-ի աջակցության: ՀԲԸՄ-ի շնորհիվ ես հնարավորություն ստացա շարունակել մագիստրոսի իմ մասնագիտացված երաժշտության կրթությունն ու միաժամանակ որոշ ճանաչում ձեռք բերել այդ բնագավառում»:

Երկրագնդի մյուս կողմում, ևս մեկ խոստումնալից արվեստագետ` երևանցի Վարդան Գասպարյանը, որը սովորում է Կալիֆորնիայի Քոլբըրն կոնսերվատորիայում, արդեն հասցրել է գրավել մասնագետների ուշադրությունը: Երկու տարի անընդմեջ Գասպարյանը մասնակցել է Kneisel Hall երաժշտական փառատոնին Մայնեում: Փառատոնի  ղեկավարները աշխարհահռչակ Ջուլիարդ դպրոցի ուսուցիչներն են: Այդ և այլ փառատոններին Գասպարյանը հանդես է եկել կոնսերվատորիայի կողմից իրեն ժամանակավոր տրամադրված թավջութակով, քանի դեռ նա պետք է  խնայեր իր գումարները սեփական գործիքը ձեռք բերելու համար. մի բան, որ ինչպես ինքն է խոստովանում, երբեք չէր կարող անել առանց ՀԲԸՄ-ի աջակցության: 2012-ին երիտասարդ թավջութակահարը, ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած այլ արվեստագետների հետ միասին, ելույթ ունեցավ Կարնեգի սրահում ՀԲԸՄ Նյու Յորքի հատուկ միջոցառումների հանձնախմբի ամենամյա համերգի ժամանակ:

Օգնելով բեմում թե կապույտ էկրանից այն կողմ ստեղծագործող երիտասարդներին, ՀԲԸՄ կրթաթոշակների նպատակն է վառ պահել հայ մշակույթը: Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի Ֆիլմերի և հեռուստատեսության բաժնի ուսանող Մարտիրոս Վարդանովն այժմ զբաղված է հայերեն լեզվով կարճամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանմամբ: Սա բացառիկ երևույթ է այս բաժնի համար:

ՀԲԸՄ կրթաթոշակը թույլ տվեց նրան առավել կենտրոնանալու իր ուսման վրա, որը կարճ ժամանակում դրսևորվեց  նրա իրականացրած ծրագրերի որակով: Վերջին տարիներին Beverly Hills կինոփառատոնի շրջանակներում Վարդանովը կազմակերպեց միջոցառում նվիրված Վիլյամ Սարոյանին, ինչպես նաև հայ երկու մեծանուն վարպետների` Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի ֆիլմերի` աշխարհում առաջին համատեղ հետհայաց ցուցադրությունը Կորեայի Busan միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն ամենամեծն է Ասիայում:

Մրցանակակիր կոմպոզիտոր Արփինե Կալինինան նույնպես հայազգի արվեստագետներին ներկայացնում է տարբեր հանդիսատեսների: Ներկայումս նա մագիստրատուրայի ուսանողուհի է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայում: Տարիներ շարունակ եղել է իր իսկ հիմնած «Կանթեղ» դասական խմբի գեղարվեստական ղեկավարը, որը ելույթներով հանդես է եկել թե Հայաստանում թե նրա սահմաններից դուրս: Այդ ընթացքում նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից շնորհված «Տրիումֆ» մրցանակի արվեստի բնագավառում մեծագույն նվաճումների համար: Այս տարի Կալինինայի ստեղծագործությունները առաջին անգամ հնչելու են Լոնդոնում, այդ թվում նաև երգչախմբի համար նրա գրած ստեղծագործությունը, որի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը:

ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագիրը, ի թիվս այլ հաստատությունների շնորհած կրթաթոշակների, մեծ դեր է խաղացել Կալինինայի ստեղծագործությունները ներկայացնելու գործում: «Երկու տարի շարունակ առաջարկ էի ստանում ակադեմիայից, սակայն ֆինանսական միջոցներս թույլ չէին տալիս ընդունել այդ առաջարկները: Այժմ մաստագիտանում եմ համաշխարհային համբավ ունեցող արվեստագետների մոտ, կատարելագործում դիրիժորական և նվագախմբային հմտություններս ու ավանդական հայկական երաժշտությունից ծնված ստեղծագործություններս»:

Մինչ Կալինինան պահպանում է Հայաստանի երաժշտական ժառանգությունը, հոգևորականների պատրաստության բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հայկական քրիստոնեական հավատքի ընդհանուր պատմական ընթացքը: ՀԲԸՄ-ի հոգևորականների պատրաստության գծով կրթաթոշակի արժանացած Դոննա Ռիզկը դոկտորանտուրայի ուսանողուհի է Լոնդոնի արքայական քոլեջի աստվածաբանության և կրոնի բաժնում: Նա ուսումնասիրում է քրիստոնեական մի մատյան, որը թվագրվում է 10-րդ դար: Ռիզկը, սակայն, համոզված է, որ այն ավելի հին է և պատկանում է 5-րդ դարին, որն իր ազդեցությունն է ունեցել հայկական դավանանքի վրա: Նա մտադիր է ՀԲԸՄ իր կրթաթոշակը հետագայում օգտագործել Նյու Յորքի Սբ. Ներսես ընծայարանում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Ռիզկը հնարավորություն կունենա կիսել իր մտքերը ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած այն ուսանողների հետ, որոնք արդեն իսկ ընդգրկված են Սբ. Ներսես  ընծայարանում: Նրանք հայ եկեղեցու ապագա առաջնորդներն են լինելու, թեև առայժմ զբաղված են իրենց դասերով և ուսումնասիրություններով: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են բերել ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագրին: Քեթրին Աշբահյանը, որը ներկայումս սովորում է աստվածաբանության ոլորտում մագիստրոսի կոչման համար, ասում է. «Ամեն օր ինձ բախտավոր եմ զգում, քանի որ հանգիստ խղճով կարող եմ կենտրոնանալ միմիայն իմ ուսման և Հայց. Եկեղեցու Արևելյան Ամերիկայի Թեմի առաջնորդարանում իմ աշխատանքի վրա, առանց մտածելու, թե ինչպես եմ վճարելու ուսումնավարձն ու հոգալու իմ ծախսերը:  Այն անհատները, որոնք մեծահոգաբար տալիս են այս ֆինանսական աջակցությունը, դրանով հսկայական բեռ են վերցնում են իրենց ուսերի վրա: ՀԲԸՄ-ի և ողջ ամերիկահայ համայնքի մեծահոգությունն իսկական օրհնություն է, որը պարզապես աննկարագրելի է»:

International-Scholarship-0

«Le Huron»-ի շվեցարական բեմադրությունում հանդես է գալիս օպերային երգիչ Արամ Օհանյանը, որն իր երաժշտական մասնագիտությունը շարունակում է որպես ՀԲԸՄ կրթաթոշակի մրցանակակիր:

International-Scholarship-3

ՀԲԸՄ Կատարողական արվեստների կրթաթոշակի մրցանակակիր Վարդան Գասպարյանը նվագում է փոխատվությամբ իրեն տրամադրված 1926թ. Կարլ Բեկեր թավջութակով: ՀԲԸՄ-ի օժանդակության շնորհիվ նա հույս ունի շուտով ունենալ իր սեփական թավջութակը:

 

International-Scholarship-05

Կալիֆորնիայի համալսարանի ֆիլմարվեստի բարձրագույն դասընթացների ուսանող Մարտիրոս Վարդանովը Վիլյամ Սարոյանի թոռնուհի Քրիմ Քեյթ Սարոյանի և դերասան Ջան Վոյտի հետ, Բեվերլի Հիլզի փառատոնում, որտեղ նա հատուկ տեսանյութ ներկայացրեց ամերիկահայ մեծանուն գրողի մասին:

 ՀԲԸՄ Հայաստան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031