Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց պայքարում մրցակցությունն առավել քան սուր է

Հունվար 20,2014 17:07

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 69-րդ առաջնության` այսօր մեկնարկած նախավերջին տուրից առաջ միանգամից չորս շախմատիստներ հավակնում են չեմպիոնի կոչմանը:

Յոթերորդ տուրից հետո կանանց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը եւ Շուշաննա Սարգսյանը 5,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ հորիզոնականները: Նրանց կես միավոր են զիջում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Ամենայն հավանականությամբ հենց այս չորս շախմատիստուհիներն էլ միմյանց միջեւ կորոշեն, թե ով է ավելորդը մեդալների համար պայքարում:

Ի դեպ, չեմպիոնուհու հարցը կարող է լուծվել արդեն այսօր, երկու առաջատարների` Նարինե Գասպարյանի եւ Շուշաննա Սարգսյանի անձնական հակամարտությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Chessfed.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031