Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում մահացած զինվորը կրում էր սահմանում զոհված հորեղբոր անունը

Հունվար 20,2014 17:01

Հունվարի 20-ի առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա  Էդիկ Լյովայի Շահնազարյանը:

Նա մի  շաբաթ առաջ  էր Տավուշի մարզի Կոթի գյուղից  զորակոչվել  ժամկետային զինծառայության:

Էդիկը կրում էր հորեղբոր՝ ազատամարտիկ Էդիկ Շահնազարյանի անունը: Վերջինս  որպես տանկիստ խիզախությամբ աչքի էր ընկել հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ: Նա 1993թ. մայիսի 1-ին Կոթիի սահմանագոտում  ծանր վիրավորվել էր հակահետեւակային ականի պայթյունից եւ մահացել:

Կոթիի բնակիչներից տեղեկացանք, որ բանակում մահացած Էդիկ  Շահնազարյանի  հայրը՝ Լյովա Շահնազարյանը  մեխանիզատոր է, Էդիկն ունի ավագ  եղբայր եւ 2 քույր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Էդիկ Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031